Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաննի փառատոնում մտահղացել են մրցույթի նոր ձևաչափ և սպասում են կինոթատրոնների բացմանը

06.04.2020


Կաննի միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի նոր ձևաչափով: Նախատեսվել է, որ հեղինակավոր կինոստուգատեսը կօգնի փառատոնային նոր ֆիլմերի մասսայականացմանը, որոնք վարձույթի շուկայում կհայտնվեն կինոթատրոնների աշխատանքները վերականգնելուց հետո: Այդ մասին փառատոնի գլխավոր տնօրեն Թյերի Ֆրեմոյի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ֆրեմոն տեղեկացրել է, որ այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված կինոնկարների ցուցակը չի բաժանվելու սովորական անվանակարգերով՝ «Գլխավոր մրցույթ», «Հատուկ հայացք», «Մրցույթից դուրս աշխատանքներ», «Հատուկ սեանսեր»: Նա առաջարկել է կինոյի թեմայներով հանդես եկող լրատվամիջոցներին ինքնուրույն որոշել, թե որ անվանակարգին է համապատասխանում իրենց ներկայացված այս կամ այն ֆիլմը:

Կաննի կինոֆորումի կազմակերպիչների ասելով այս տարի իրենց ներկայացված 2067 ֆիլմերից պաշտոնական ծրագրում ընդգրկված են 56 –ը: Առավել մեծ սպասելիքները արդեն հայտնի վարպետներից է, որոնցից բարձրաձայնվել է, օրինակ, ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի անունը՝ ( «85-ի ամառ »), ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը («Ֆրանսիացի դիսպետչերը»), Դանիացի ռեժիսոր Թոմաս Վինթերբերգը («Եվս մեկական հատ»):

Հետաքրքրությամբ է սպասվում բելգիացի ռեժիսոր Լյուք Բելֆոյի «Մարդկանց մեջ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս լեգենդար Ժերար Դեպարդյեն:

Վիճակագրության սիրահարներին տեղեկացնենք, որ մրցույթի ծրագրում ընդգրկված ֆիլմերի 1/3-րդի հեղինակները կին ռեժիսորներ են; «Սրա մեջ մենք տեսնում ենք ժամանակակից կինոյի զարգացման հարցում կանանց կողմից ներդրման աճ»,-նշել է փառատոնի տնօրենը: Հետաքրքիր է, որ ծրագրում ընդգրկված 15 ֆիլմ դեբյուտային են: Սա Կաննի միջազգային կինոփառատոնում մինչև այժմ արձանագրված նորամուտի ամենամեծ ցուցանիշն է: Բացի այդ այս տարի մրցութային ֆիլմերի մեջ աննախադեպ է ֆրանսիացի ռեժիսորների թիվը: Սովորաբար տանտերերը այս հեղինակավոր փառատոնում ներկայացրել են ոչ ավելի քան 10-15բեմադրիչներով: Իսկ այս տարի այդ ցուցանիշը հասել է 21-ի:

Հիշրցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Կաննի փառատոնը , որը պիտի կայանար մայիսի 12-23-ին, տարբեր հիմնավորումներով սովորական ձևաչափով հնարավոր չի համարվել անցկացնել լ նաև ավելի ուշ, ընդհուպ մինչև 2020թ.-ի վերջը:

Կաննի միջազգային կինոփառատոնն իր պատմության ընթացքում հետաձգվել է միայն մեկ անգամ՝ 1939թ.-ին՝ կապված 2-րդ համաշխարհային պատերազմն սկսվելու հետ: Իսկ մեկ անգամ էլ, 1968թ.-ին այս ամենամյա կինոստուգատեսը հնարավոր չի եղել հասցնել եզրափակիչին՝ Ֆրանսիայում բռնկված ուսանողական հուզումների պատճառով


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 412 անգամ