Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Կրոկի, չի բացառվում, որ հեղինակները կսկսեն դատական գործընթացներ

06.04.2020


Այն թատրոնները, որոնք համաճարակի ժամանակ ստիպված իրենց ներկայացումները ցուցադրում են առցանց, պետք է մտածեն դրանց դրամայնացնելու մասին, որպեսզի լուծեն հեղինակային իրավունքների հիմնախնդիրը: Այդ մասին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Կրոկը նշել է, որ հեղինակային իրավունքների հիմնախնդիրը մինչև այսօր դեռ լուծված չէ: Նրա ասելով, ոչ մի թատրոն իրավունք չունի ցուցադրել որևէ ներկայացում և, պետք է լուծել այս պատմությունը նաև դրամի տեսքով նյութականացնելու հարցը: Նա հասկանալի է համարել այն հանգամանքը, որ առայժմ դա արվում է անվճար, սակայն հետագայում այդ խնդիրը պետք է լուծել:

«Մեր թատրոնը (Վախթանգովի անվան թատրոնը-խմբ.) իր կայքում դա արդեն անում է: Մենք առցանց հեռարձակում ենք մեր բոլոր ներկայացումները: Այսինքն, երբ ներկայացումը ընթանում է Մոսկվայում, ցանկացած հանդիսատես կարող է ձեռք բերել մեր կայքում Pin-cod շատ խորհրդանշական չափի գումարով՝ 300 ռուբլով, և հնարավորություն ստանա ներկայացումը դիտել առցանց»,- ասել է Կրոկը:

Կրոկը կարծում է, որ հեղինակային իրավունքների հիմնախնդիր կարող է ծագել բոլոր թատրոններում այն պատճառով, եթե, անգամ, նրանցից մեկի մոտ ոչ մի ներկայացում «մաքրված չէ» հեղինակային իրավունքներից: Նա չի բացառել, որ թատրոնների գործունեության սահմանափակումը վերացնելուց հետո հեղինակները կարող են փող պահանջել իրենց ստեղծագործությունները առցանց տիրույթում առանց համաձայնության ցուցադրելու համար:

Վախթանգովի թատրոնի տնօրենը չի բացառում նաև այն, որ կարանտինային սահմանափակումները դադարեցնելուց հետո հեղինակները, որոնք չեն ստացել որևէ պարգևավճար, իսկ նրանցից շատերը ապրում են ներկայացումներից մասհանված հեղինակային եկամուտներով, կսկսեն դատական քաշքշուկներ՝ իրենց հասանելքը ստանալու համար:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 23 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371>>հաջորդ