Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կտավը համապատասխան ուրվագծով կտրելով և տեղը դատարկ թողնելով...

06.05.2020

Ամերիկյան հայտնի «Time» հանդեսի հերթական համարը, որը լույս կտեսնի հունիսի 15-ին, նվիրված կլինի ԱՄՆ-ի Միննիապոլիս քաղաքում ոստիկանի կողմից ոչ համարժեք գործողությունների հետևանքով զոհված Ջորջ Ֆլոյդին և բոլոր այն աֆրոամերիկացիներին, որոնք տարբեր հանգամանքներում մահացել են ուժային կառույցի աշխատակիցների մեղքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «time.com»-ին:

«Time»-ի կազմի առաջին էջում կդրվի հայտնի նկարիչ Թայթուս Քաֆարի երեխային գրկած աֆրոամերիկուհի մոր նկարը:

Իր ստեղծագործության մեջ Քաֆարը երեխային պատկերել է կտավը համապատասխան ուրվագծով կտրելով և տեղը դատարկ թողնելով: Այդպիսի ներգործուն եղանակ է նա գտել մոր անանց կորուստը արտահայտելու համար:

Ականատեսների ֆկայությամբ ոստիկանի ծնկի տակ շնչահեղձ լինող Ֆլոյդը 8 րոպե 46 վայրկյան բղավել է իր մահացած մոր անունը:

Մայրը՝ Լարսենիա Ֆլոյդը մահացել էր 2018թ.-ի մայիսի 30-ին՝ երկու տարի առաջ այն նույն օրը, երբ սպանվեց որդին՝ Ջորջ Ֆլոյդը:

«Քանի դեռ ես անմխիթար անցնում եմ սևամորթ մարդկանց նկատմամբ կիրառվող բռնության հերթական շրջանով, նկարում եմ աչքերը փակ, հոնքերը կիտած սևամորթ մորը, որը ձեռքերի մեջ պահում է իր կորստի ուվապատկերը»,- նշել է Քաֆարը:

Ասենք, որ «Time»-ի կազմի վրա ընթերցողը կտեսնի կարմիր ֆոնին գրված 35 տղամարդու և կնոջ անուններ, որոնք այլ հանգամանքներում, բայց նույնպես զոհվել են ոստիկանական բռնությունների հետևանքով:

Դեպքը, որը տեղի է ունեցել Ջորջ Ֆլոյդի հետ Միննեապոլիս քաղաքում, ԱՄՆ-ում դարձել է հասարակական մեծ դժգոհությունների պատճառ: Միննեսոտա նահանգի այդ քաղաքի ոստիկանությունը խանութներից մեկի աշխատակցից բողոք է ստացել այն մասին, որ մի սևամորթ տղամարդ հաշիվը փակել է կեղծ թղթադրամով, գտնվում է ուժեղ ալկհոլային ազդեցության տակ և պատրաստվում է մեքենա վարել:

Ոստիկանները հասել են հավանական կարգը խախտողին, որը եղել է 46-ամյա Ջորջ Ֆլոյդը: Ուժայինները տղամարդուն տապալել են գետին, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմել է ընկածի պարանոցը և ուշադրություն չի դարձրել այն բղավոցների վրա, երբ կալանավորվածը փորձել է հասկացնել , որ շնչել չի կարողանում: Որոշ ժամանակ անց տղամարդը կորցրել է գիտակցությունը, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո վախճանվել է թթվածնի անբավարարության (ասֆիկսիայի) պատճառով:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 78 անգամ