Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկը ցուցահանդեսային էր, իսկ հիմա վերածվել է փառատոնի

06.08.2020

Սանկտ֊Պետերբուրգի գրքի 15֊րդ միջազգային ցուցահանդեսն կորոնավիրուսի համաճարակի պայմաններից ելնելով առաջին անգամ ընթացել է առցանց ձևաչափով։ Հունիսի 4-6֊ին կայացած միջոցառմանը վիրտուալ տիրույթում այցելել է ավելի քան 1,3 մլն օգտատեր։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ցուցահանդեսի գլխավոր թեմաներից մեկը, որին մասնակցել են գրքի ոլորտի փորձագետներ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, նվիրված էր գրքի ոլորտի ձևափոխմանը և հեռանկարներին` համաշխարհային համավարակի պայմաններում։

Սանկտ֊Պետերբուրգի գրքի միջազգային ցուցահանդեսն ամենամյա է; Այն առաջին անգամ անցկացվել է 2006թ֊ին և համարվում է գլխավոր իրադարձություններից մեկը ընթերցասերների և հրատարակչական գործի պրոֆեսիոնալների համար։ Այն իր գործունեությունը սկսել է որպես գրքի ցուցահանդես, բայց տարեցտարի զարգանալով վերաճել է մեծ փառատոնի և համարվում է Պետերբուրգի այցեքարտերից մեկը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 412 անգամ