Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին վիրտուալ շուկան համավարակի օրերին

06.09.2020


Համշխարհային համավարակի օրերին իրականացված ավելի քան 30 նախագիծ է հավաքել Screenlife Fest փառատոնը, որը հունիսի 10֊ին և 11֊ին կկայանա առցանց ձևաչափով; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Դրանք սերիալներ են, նաև գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր։ Դրանց ցուցադրությունը կիրականացվի Key Buyers Event: Digital edition֊ի ռուսական առաջին վիրտուալ շուկայի կոնտենտում։

Հատկանշական է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի երիտասարդ կինեմատոգրաֆիստների նկարահանած «Կարանտինի ալմանախը», որը պատրաստել են Ռուսաստանը և ԱՄՆ֊ը ներկայացնող արվեստագետները՝ կինեմատոգրաֆիայում իր ուրույն խոսքը հաստատած ռուսաստանցի ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովի ղեկավարությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 688 անգամ