Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորոնավիրուսից մահացել է գրող և հումորիստ Անատոլի Տրուշկինը

06.10.2020


78 տարեկանում, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է գրող և հումորիստ Անատոլի Տրուշկինը;

Նրա մահվան մասին լուրը տարածող գործընկերը, հումորիստ Նիկոլայ Լուկինսկին հայտնել է, Տրուշկինը հիվանդանոցում է գտնվել ավելի քան մեկ ամիս և ամեն ինչ ցույց էր տալիս, որ COVID 19-ով վարակված գրողը գնում էր առողջացամն, իսկ հինգ օր առաջ արդեն այնքան առույգ ու լավ էր իրեն զգում, որ պատրաստվում էր դուրս գրվել հիվանդանոցից։

Անատոլի Տրուշկինը հեղինակել է մի շարք հեռուստատեսային պիեսներ, նրա հումորիստական ստեղծագործությունները էստրադայի բեմից ներկայացրել են այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են եֆիմ Շիֆրինը, Ռոման Կարցևը, Վլադիմիր Վինոկուրը, Կլարա Նովիկովան և այլք;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 543 անգամ