Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալիսա Ֆրեյնդլիխը և Մեծ դրամատիկական թատրոնը՝ բժիշկներին

06.16.2020



Սանկտ֊Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը բժիշկներին օժանդակելու համար առցանց բարեգործական միջոցառումը կեզրափակի հունիսի 19֊ին ,Ալիսա» ներկայացման ցուցադրությամբ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ալիսա Ֆրեյնդլիխը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին։

Այս ցուցադրության տոմսերի վաճառքից հավաքված հասույթով նախատեսվոմ է Պետերբուրգի Ջանելիձեի անվան շտապ օգնության համար ձեռք կբերվեն COVID-19֊ի որոշման թեսթեր և հակամարմիններ ձեռք բերելու համար։

«Ալիսա» բեմադրությունը Մեծ դրամատիկական թատրոնում անվանում են «ճանապարհորդություն ժամանակի և տարածության ժամանակի մեջ», որը անուղղակի կապ ունի անգլիացի գրող Լյուիս Քերոլի հայտնի գրքի հետ։

Գլխավոր հերոսուհու անսպասելի ճանապարհորդությունը Հրաշքների երկիր, ըստ Ալիսա Ֆրեյնդլիխի, «դեպի ինքդ քեզ վերադառնալու մի փորձ է»։

Սանկտ֊Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների ժամանակ գործարկել է «Մեծ դրամատիկական թատրոն Digital» առցանց նախագիծը, որի շրջանակներում հատուկ համացանցային հարթակում ներկայացվում են ռադիոբեմադրություններ, հատուկ համացանցի համար բեմադրված պիեսներ, արտիստների հետ առցանց հանդիպումներ և այլն։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 794 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ