Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծագործում են պանդեմիայի պայմաններում և, միաժամանակ, օգնության հասնում

06.18.2020


Ռուսաստանում հունիսի վերջին օրը կանցկացնեն «Արվեստը օգնական» խորագրով աճուրդ, որի հասույթի մի զգալի հատված կտրամադրվի բժիշկներին: Որրպես լոտ կներկայացվեն ժամանակակից ռուսաստանցի 8 հեղինակների 17 ստեղծագործություններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Աճուրդը կանցկացվի 10 օր շարունակ, իսկ հունիսի 20-ից կընդունվեն հեռակա ներդրումներ: Միջոցառումը կկայանա Bidspirit համացանցային հարթակում:

Վաճառքից առաջացած հասույթից բաժին կհատկացվի ինչպես ստեղծագործությունների հեղինակներին, այնպես էլ այս նախաձեռնության ռեժիսոր Սվետլանա Բասկովային, որը գոյացած գումարի մի մասով կգնի անհատական պաշտպանական միջոցներ Ռուսաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների համար:

«Կարդալով Մոսկվայի ենթակայանի շտապ օգնության սանիտարներից մեկի նամակն այն վիճակի մասին, ինչի մեջ հիմա գտնվում են բժիշկները, ես հասկացա, որ չեմ կարող անմասնակից մնալ և սկսեցի ակցիա: Արդյունքում հավաքվեց 2,7 մլն ռուբլի, որը ուղղվեց առաջին հերթին Մոսկվայի հիվանդանոցների համար անհատական պաշտպանական միջոցներ ձեռք բերելուն»:

Բասկովայի նոր միջոցառման նպատակը Ռուսաստանի հեռավոր արևելյան տարածաշրջանների բուժհաստատություններն են, որոնք գործում են Իրկուտսկ, Խաբարովսկ և Կամչատկայի Պետրոպավլոսկ քաղաքներում:

Այսօրվա վիճակագրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 8,3 մլն մարդ: Նրանցից մոտ 445 հազարը մահացել են: Ռուսաստանում գրանցվել է 561 հազար 91 վարակված: Նրանցից 313 հազար 963-ը բուժվել են, 7 հազար 660-ը ՝ մահացել:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 430 անգամ