Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է «Մատանիների տիրակալի» աստղ Իեն Հոլմը

06.19.2020


Բրիտանական «The Guardian» պարբերականը տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է «Մատանիների տիրակալը» հայտնի սերիալի աստղ Իեն Հոլմը:

Հոլմը մահացել է հիվանդանոցում, հարազատների և բժիշկների ներկայությամբ: Նա տառապում էր Պարկիսոնի հիվանդությամբ, որն էլ դարձել է արտիստի մահվան պատճառը:

Հոլմը նկարահանվել է նաև այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Հինգերորդ տարրը», «Ավատար», «Օտարը», «Արևմտյան ճակատում փոփոխություններ չկան» «Զենքի բարոնը» և հանդիսատեսի հավանությանը արժանացած այլ ֆիլմերում:

1998թ.-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ը կինոարվեստում ներդրած ավանդի համար նրան շնորհեց ազնվականի և ասպետի տիտղոսներ: Նա առաջադրվել «Օսկար» մրցանակի, որպես «Հրե մարտակառքեր» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատար: 1981թ.-ին Հոլմը արժանացել է ամերիկյան թատերական «Թոնի» և Բրիտանական կինոակադեմիայի BAFTA) մրցանակներին:

Ավելացնենք, որ «Մատանիների տիրակալը» ֆիլմում նրա մարմնավորած հերոսը՝ Բիլբաո Բէգթինսը համարվում է դերասանի մարմնավորած հիշարժան կերպարներից մեկը:

Իեն Հոլմը իր դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան և հենց 1960-ական թվերին թատերական փայլուն խաղն էլ նրա առաջ բացել է դեպի կինոյի աշխարհ տանող ճանապարհը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 110 անգամ