Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ հանդիսատեսները կարող են սրահ մտնել առանց դիմակի և ձեռնոցների

06.19.2020



Հունիսի 22-ին Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Լիսեո» օպերային թատրոնում, կարանտինից հետո առաջին անգամ, կկայանա համերգ, որի ունկնդիրներին, սակայն, անհրաժեշտ չի լինի կրել վիրուսներից պաշտպանող դիմակներ ու ձեռնոցներ: Այդ երեկո լարային քառյակը հանդես կգա ոչ թե մարդկանց, այլ ծաղկամաններում աճող բույսերի համար: Հանդիսասրահում տեղ կգրավեն 2292 ծաղկաման: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հըղում անելով «teatral-online.ru»-ին:

Ֆլորայի ներկայացուցիչների համար համերգի գաղափարը, որը իրական ժամանակում կհեռարձակվի թատրոնի YouTube-ալիքով, իսպանացի կոնցեպտուալ նկարիչ Էուջենիո Ամպուդիինն է: Նրա ասելով, այս ակցիան կոչված է արտացոլել այն, ինչը տեղի ունեցավ Իսպանիայում և ողջ աշխարհում, երբ Covid-19 համաճարակը ստիպեց մարդկանց նահանջել ընդհանուր հանրային տարածքներից և հանդիսասրահը զրկեց «հանդիսասրահ լինելու հնարավորությունից»:

«Այն ժամանակ, երբ մարդկության զգալի մասը փակվել է փակ տարածություններում և ստիպված է հրաժարվել տեղափոխություններից, բնությունը առաջ է շարժվել և զբաղեցրել տեղեր, որոնք մենք զիջել ենք»,- ասել է նկարիչը:

Համերգից հետո բոլոր բույսերը կնվիրաբերվեն բուժաշխատողներին՝ ի երախտագիտություն, վերջին ամիսներին համաճարակի դեմ մղած նրանց պայքարի:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 439 անգամ