Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես նվիրված 20-րդ դարի նշանավոր դատավարությանը

06.22.2020


Այսօր երեկոյան Ռուսաստանի ժամանակակից պատմության կենտրոնական թանգարանը առցանց էքսկուրսիա կանցկացնի «Նյույնբերգըան ահազանգ: Առանց վաղեմության ժամկետի» ցուցադրանքի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հեռարձակումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին թանգարանի սոցիալական Facebook-ի, «ՎԿոնտակտե» և «Օդնակլասնիկ» էջերում:

«Նյույնբերգըան ահազանգ: Առանց վաղեմության ժամկետի» ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանում առաջին մասշտաբային միջոցառումն է՝ նվիրված 20-րդ դարի այդ նշանավոր դատավարությանը: Ցուցադրանքում ներկայացված է ավելի քան հազար եզակի ցուցանմուշ: Դրանք կամ բնօրինակներ են կամ էլ մուլտիմեդիական ծրագրերով վերարտադրված: Թանգարանի տեղեկացմամբ շատ փաստաթղթեր լայն հանրությանը ներկայացվում են առաջին անգամ:

Դրանց մեջ կան Նյուրնբերգյան դատավարության մասնակիցների և նացիզմի զոհերի անձնական իրեր, արխիվային կինոխրոնիկա...

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՌԴ նախագահի դրամաշնորհի օժանդակությամբ:

Նյուրնբերգյան դատավարությունը սկսվել է 1945թ.-ի նոյեմբերի 20-ին և ավարտվել է 1946թ.-ի հոկտեմբերի 1-ին: Մինչև օրս այս դատավարությունը համարվում է խոշորագույն իրավական գործողությունը, որին մասնակցել են տարբեր երկրների և գաղափարախոսությունների ներկայացուցիչներ, որոնց միավորել էր մեկ խնդիր՝ դատապարտել պատերազմի հանցագործներին:

Նյուրնբերգի դատարանի առջև կանգեցին նացիստական Գերմանիայի բարձրագույն ղեկավարության 24 ներկայացուցիչներ:

Դատավարության բոլոր 403 նիստերն էլ անցկացվել բաց գործընթացով: Այն լայնորեն մեկնաբանվել է համաշխարհային մամումուլի էջերում, ռադիոն դատարանի դահլիճից կազմակերպել է ուղիղ հեռարձակումներ:

Մարդկության դեմ կատարած հանցագործության համար մեղադրյալներից 12-ը դատապարտվեցին կախաղանի, իսկ մյուսները ց՝մահ կամ երկարատև բանտարկության:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 116 անգամ