Եվրոպան «7-րդ ստուդիայի» գործով ստանում է «տագնապալից ազդանշաններ»06.25.2020
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելի պաշտոնական ներկայացոքւցիչ Փեթեր Սթանոն հայտարարել է, որ Մոսկվայի «Գոգոլ Կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի դատական հետապնդումը արձանագրում է «Տագնապալից ազդանշաններ» Ռուսաստանում ազատ ստեղծագործելու ազատության մասին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կապահովեն օբյեկտիվ, արդար և թափանցիկ դատական քննություն՝ հիմնված օրենքի գերակայության վրա»,- այսպիսի միտք է իր Twitter-ի էջում արտահայտել Փեթեր Սթանոն՝ ներկայացնելով Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանում «7-րդ ստուդիայի» շուրջ ընթացող դատական գործընթացը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման հայտարարություն էր տարածել Գերմանիայի Դաշնային Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության լիազոր կառավարիչ Բերբել Քոֆլերը: