Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոչ են արել ազատվել ոստիկանական համակարգից և կատարել ներդրումներ

06.25.2020


Ավելի քան 300 աֆրոամերիկացի դերասան և պրոդյուսեր Հոլլիվուդին կոչ են արել ազատվել ոստիկանական համակարգից և ներդրումներ անել ստեղծագործող սևամորթ հանրության համար: Այդ մասին «variety.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել դերասան Քենդրիք Սէմփսոնը, որի վրա Լոս-Անջելեսում կայացած ցույցերի ժամանակ ոստիկանները մի քանի անգամ կրակել են ռետինե փամփուշտներով:

Սէմփսոնի գրավոր կոչին արձագանքել են Black Lives Matter շարժման հիմնադիրները, А24 կինոստուդիայի աշխատակիցներից շատերը, նաև՝ հոլլիվուդյան կինոաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Թույլատրելով սպիտակներին վերահսկել և մերժել սևամորթերի կյանքի մասին սյուժեները, Հոլլիվուդը ուղղակի և անուղղակի վնաս է հասցնում և շահագործում մեր հանրությանը: Քանի որ Հոլլիվուդը հանդիսանում է հիմնախնդրի հսկայական մասը, մենք պահանջում ենք որպեսզի հենց այն էլ դառնա դրա լուծման մասը: Մենք, սևամորթ մարդիկ, ունենք հսկայական, անչափելի մշակույթ և տնտեսական արժեք ոլորտի համար: Մենք լիարժեք իրավունք ունենք պահանջելու այսպիսի փոփոխություններ»,- գրել է իր բաց նամակում Քենդրիք Սէմփսոնը:

Այս դիմումի տակ ստորագրած սևամորթ մշակութային գործիչների կարծիքով Հոլլիվուդում արմատավորվել է «սպիտակների գերազանցության պաշտամունքը» և սևամորթ կինեմատոգրաֆիստների արտադրած ֆիլմերի «անբավարար ունիվերսալիզմի» և ոչ պահանջարկված լինելու առասպելը:

Այդ պատճառով նամակի հեղինակները կոչ են անում հրաժարվել քաղաքականությունից և ավելի շատ ներդրումներ կատարել աֆրոամերիկացի հեղինակների ստեղծագործությունների մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքները սկսվեցին Միննեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքից, որտեղ ոստիկանների կոշտ գործողությունների հետևանքով մահացավ 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Ամբողջ երկրով տարածված այդ բողոքը վերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 417 անգամ