Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«7-րդ ստուդիայի» քր. գործով հրապարակվել է ռեժիսորի և նրա գործընկերների դատավճիռները

06.26.2020

Այսօր, հունիսի 26-ին, Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին մեղավոր է ճանաչել «7-րդ ստուդիայի» «Պլատֆորմա» նախագծի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում : Սերեբրեննիկովը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Բացի պայմանական ազատազրկումը Սերեբրեննիկովը պետք է ի օգուտ պետության վճարի 800 հազար ռուբլի տուգանք:

Դատարանը իր վճռով Սերեբրեննիկովին լրացուցիչ չի դատապարտել, որ այդուհետ նա զբաղեցնի ղեկավար պաշտոններ:

Այդ գործի շրջանակներում պրոդյուսեր Իտինը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման և 200 հազար ռուբլի տուգանքի, իսկ պրոդյուսեր Մալոբրոդսկին երկու տարով զրկվել է մշակութային հաստատություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:

ՌԴ մշակույթի նախարարության նախկին աշխատակցուհի Սոֆյա Ապֆելբաումը դատապարտվել է 100 հազար ռուբլի տուգանքի:

Դատավճռի համաձայն այս քրեական գործում ընդգրկված դատապարտյալների արգելանքի տակ գտնվող ողջ ունեցվածքը վերածվել է պետական սեփականության:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 582 անգամ