Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երջանկությունը կապ չունի հինգ զգայարանների և նյութական ձեռքբերումների հետ

06.30.2020


Տիբեթյան բուդդայականության հետևորդների առաջնորդ Դալայ-լաման կատարել է իր երաժշտական առաջին ալբոմի երկրորդ երգի շնորհանդեսը: Առաջին և երկրորդ ստեղծագործությունները հնարավոր է լսել YouTube- հասցեով : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Նոր ստեփղծագործությունը կոչվում է «One of My Favorite Prayers» («Իմ սիրելի աղոթքներից մեկը»):

Առաջին երգը, որ կոչվում է «Compassion» («Կարեկցանք») Դալայ - լաման թողարկել է հունիսի սկզբին:

Ալբոմը ստեղծվել է «Hitco Entertainment и Khandro Music» մակնիշով: Ստեղծագործությունները գրվել են Դալայ-լամայի հետևորդներ, նորզելանդացի երաժիշտներ Ջունել և Աբրահամ Կունիի հետ համատեղ:

«Իմ կյանքի նպատակն է որքան հնարավոր է շատ ծառայել: Իսկ երաժշտությունը կարող է մարդկանց օգնել այնպես, ինչպես ես երբեք չեմ կարող»,- ասել է Դալայ-լաման իր հարցազրույցներից մեկում:

Ալբոմի վաճառքից առաջացած եկամուտը որպես օժանդակություն կհատկացվի Էմորիի համալսարանի կրթական ծրագրերին:

Ալբոմը, որ կկրի «Ներաշխարհ» («Inner World») անվանումը, հանրությանը ամբողջությամբ հասանելի կդառնա հուլիսի 6-ից հետո: Նախատեսված է, որ այս ձայնապնակում, ընդհանուր առմամբ, կտեղադրվի 11 ձայներիզ:

2019թ.-ին Դալայ-լաման բացահայտեց երջանկության գաղտնիքը: Նրա ասելով, այդ հոգեվիճակը կապված է «վեցերորդ գիտակցության» և «մտքի հանգստի», և ոչ թե հինգ զգայարանների և նյութական ձեռքբերումների հետ:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 143 անգամ