Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակակից բալետի բարձրագույն նվաճումներից մի փունջ առաջին անգամ կցուցադրվի առցանց

07.01.2020

Համաշխարհային բալետի «Օսկարը» շնորհող «Բենուա դ՝լա Դանս» փառատոնը առաջին անգամ առցանց կցուցադրի «Մեծ թատրոնի» Պատմական բեմում նկարահանված մրցութային ներկայացումների տեսագրությունները։ Այս նախագիծը որ ստացել է ,Բենուա դ՝լա Դանս։ Պատմության դասեր» անվանումը, կմեկնարկի հուլիսի 2֊ին և յուրաքանչյուր հինգշաբթի, Երևանի ժամանակով 20;00֊ին կհեռարձակվի փառատոնի you tube-ի ալիքով;Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Բենուա դ՝լա Դանս» մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ խորեոգրաֆիայի ոլորտում նշանավոր ձեռքբերումներ արձանագրողներին; Յուրաքանչյուր պարգևատրության արարողություն ուղեկցվում է մրցանակակիրների համերգով, իսկ Մեծ թատրոնի Պատմական հարթակը ավանդաբար տրամադրվում է նախորդ տարիների մրցանակակիրներին։

Անցած թատերաշրջանի լավագույններին որշում է նշանավոր խորեոգրաֆներից, համաշխարհային համբավ վայելող խոշորագույն բալետային խմբերի ղեկավարներից, հայտնի մանկավարժներից և հանրահայտ պարողներից կազմված միջազգային ժյուրին՝ լեգենդար Յուրի Գրիգորևիչի գլխավորությամբ։

Գալա համերգային կատարումների ձայնագրությունները, որոնք տրամադրել է ,Բենուա կենտրոնը» նախկինում երբևէ ամբողջությամբ չի ցուցադրվել որևէ հեռարձակման ձևաչափով;

Ասենք, որ յուրաքանչյուր հեռարձակում հասանելի կլինի միայն 48 ժամվա ընթացում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 856 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ