Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհահռչակ թատերական համայնքն անցնում է իր պատմության ամենաերկարատև արձակուրդով

07.02.2020


Նյու-Յորքի թատրոնները փակ կմնան նվազագույնը մինչև ընթացիկ տարվա վերջը; Այդ մասին «The New York Times»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ավելի վաղ Բրոդվեյի թատրոնները նախատեսում էին հանդիսատեսի առջև իրենց դռները բացել սեպտեմբերի 6-ին։

Նախօրեին թատրոնների Լիգայի ներկայացուցիչները հայտարարել են այն մասին, որ այդ հաստատությունների սեփականատերերը կփոխհատուցեն կամ փոխում են իրենց թատրոնների արդեն վաճառված տոմսերը, որոնք նախատեսված են 2021թ․-ի հունվարի 3-ին ցուցադրվելիք ներկայացումների համար։

Սոցիալական հեռավորության պահպանումը, վարակազերծման խիստ պայմանները, ջերմաստիճանի ստուգումները և անվտանգային այլ միջոցառումները դեռևս հնարավորություն չեն ընձեռում անցկացնել փորձեր։

Բրոդվեի թատրոնները փակվել են մարտի 12-ից և այս թատերական մեծ համայնքի ողջ պատմության ընթացքում կորոնավիրուսի առաջադրած պայմանները թելադրում են գնալ ամենաերկարատև արձակուրդի։ Համաճարակի պատճառով արդեն չեն կայացել ավելի քան 30 շոուի պրեմիերաներ։ Թատերական պրոդյուսերները զգուշությամբ կանխատեսում են, որ թատերախաղերի առաջին ցուցադրությունները կկայանան ոչ շուտ քան 2021թ․-ի ապրիլի կեսերը;

Հիշեցնենք, որ Նյու-Յորքի այնպիսի «գլխավոր» թատերական հարթակները՝ ինչպիսիք «Մետրոպոլիտեն օպերան» և «Կարնեգի հոլլն» են առայժմ փակ կմնան մինչև 2021թ․֊ի հունվար։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 818 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ