Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սևամորթ Քրիստոսը «Խորհրդավոր ընթրիքի» է Անգլիկանական եկեղեցու խորանում

07.02.2020

Բրիտանիայի Հարդֆորդշիրի կոմսության Սենթ-Օլբանի մայր տաճարում տեղադրել են աստվածաշնչյան «Խորհրդավոր ընթրիքը» պատկերող մի նկար, որտեղ Քրիստոսի տեղում պատկերված է սևամորթ տղամարդ։ Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է տաճարի պաշտոնական կայքում՝ փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին։

Տաճարի տեղեկատվության համաձայն, կտավը խորաններից մեկում տեղադրվել է հունիսի 30-ին որպես «աղոթքի ինստալացիայի» մաս, որպես «iBlack Lives Matter» («iՍևերի կյանքը նշանակություն ունի») շարժման հետ համերաշխության նշան։

Նկարի հեղինակը նկարչուհի Լորնա Մէյ Ուոդսվորդն է, որն այն ստեղծել է դեռևս 2009թ․-ին; Որպես բնորդ նրա համար հանդիսացել է Ջամայկա կղզու մի բնակիչ։ Նկարչուհին նշել է, որ այս ոչ ավանդական Քրիստոսի արտաքին նկարագիրը ինքը պատկերելով ցանկացել է «ստիպել մարդկանց մտածել արևմտյան միֆի մասին, որի համաձայն նա ունեցել է բաց գույնի մազեր և կապույտ աչքեր»։

Այս նկարի անցած պատմության մեջ հիշատակվում է մի դիպված, որի համաձայն մի չարագործ 2009թ․-ին կրակել է կտավի վրա։

Նկարը կոմսության մայր տաճարի խորանում տեղադրվել է հոգևոր հովվի որոշմամբ, այն բանից հետո, երբ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հայտարարել է, որ Անգլիկանական եկեղեցին պետք է վերանայի Հիսուսի պատկերը որպես սպիտակ մարդու։ Ուելբին նշել է, որ «Հիսուսը մերձավոր Արևելքից էր» և սոցիալական ցանցում հրապարակել է աշխարհում պատկերված Հիսուսի իր սիրելի դիմանկարները։

Եվրոպայում վերջերս անցկացվում են զանգվածային հանրահավաքներ ընդդեմ ռասիզմի։ Դրանք սկսեցին ծագել ԱՄՆ-ում սկսված անկարգությունների ազդեցությամբ, որոնք ծագեցին այս տարի մայիսին երբ ոստիկանի ոչ համարժեք գործողությունների հետևանքով սպանվեց սևամորթ Ջորջ Ֆլոյդը։
Լոնդոնում, հունիսի 13-ին, բողոքի ակցիաներից հետո օրենքի պահապանները ձերբակալեցին ավելի քան 100 մարդ։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում ինչ-որ վանդալներ ներկել էին Չերչիլի արձանը՝ նախկին վարչապետին մեղադրելով ռասիզմի մեջ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 616 անգամ