Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն

07.06.2020


91 տարեկան հասակում Հռոմի եկեղեցիներից մեկում մահացել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն։ Այդ մասին ANSA գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը։

Մարիկոնեն գրել է ավելի քան 500 ֆիլմերի և սերիալների երաժշտություն։ Դրանցից են այնպիսի հայտնի կինոժապավեններ, ինչպիսիք են «Պրոֆեսիոնալը» (1981), «Մի անգամ Ամերիկայում» (1984), «Անձեռնմխելիները»(1987) և այլն։

Էննիո Մորրիկոնեն բազմաթիվ հեղինակավոր երաժշտական մրցանակների դափնեկիր է: Նա 6 անգամ ներկայացվել է «Օսկարի» և երկու անգամ դարձել է Ամերիկյան կինոակադեմիայի այդ հեղինակավոր մրցանակի դափնեկիր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 418 անգամ