Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերիլին Մոնրոյի գլխաշորը փրկել է փարիզյան հայտնի թատրոնը

07.06.2020


1950-ական թվականների հայտնի մոդել և կինոաստղ Մերիլին Մոնրոյի մետաքսե գլխաշորը վաճառվել է և սննկացումից փրկել Փարիզի «Իտալական կատակերգության» թատրոնը Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru․-ին։

Գլխաշորը վաճառվել է 300-հազար եվրոյով։ Արդյունքում՝ «La Comédie-Italienne» թատրոնի ղեկավարությունը հնարավորություն է ստացել վերադարձնել պարտքերը և շարունակել գործունեությունը։

1960թ․-ին, մահից երկու տարի առաջ, Մոնրոն իր ժանեկազարդ, փղոսկրագույն մետաքսե գլխաշորը մոռացել էր Նյու-Յորքի Waldorf Astoria հյուրանոցի զուգարանում; Դրանից հետո այն հայտնվել է հայտնի ավանգարդիստ նկարիչ Էնդի Ուորհոլի մոտ; Նա գլխաշորը նվիրել է կոլլեկցիոներ Լեո Կաստելլիին, որն էլ, իր հերթին, նվիրել է թատրոնի ռեժիսոր Աթիլլիո Մագգիլիոյին։

Վերջին տարիներին գլխաշորը ցուցադրվել է թատրոնի շքասրահում և պահպանվում էր որպես թալիսման։

Այժմ այն հայտնվել է անհայտ կոլեկցիոների մոտ, որը վճարել է գլխաշորի համար ամենաբարձր գինը՝ 300 հազար եվրո։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 414 անգամ