Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գլոբուսի» ոսկե ժամանակաշրջաններից մեկը համընկել է ժանտախտի համավարակին

07.07.2020


Հայտարարված կարանտինից հետո աշխարհում առաջիններից մեկը հանդիսատեսների առջև իր դռները բացեց Պեկինի ազգային թատրոնը։ Այստեղ հունիսի 13-ին ցուցադրվեցին ներկայացումներ, սակայն, շուտով, թատրոնին արգելվեց աշխատել, որովհետև անհրաժեշտ եղան լրացուցիչ սանիտարա-հակահամաճարակային միջոցներ։ Նույնանման իրավիճակ է նաև մյուս թատրոններում։ Բոլորը նախապատրաստվում են հանդիսատեսների հետ հանդիպմանը, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա թատերաշրջանում նրանք կաշխատեն այնպիսի պայմաններում, որոնք առաջացնում են փորձագետների անհանգստությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«The Guardian» պարբերականը գրում է, որ բրիտանական թատրոններից շատերը հայտնվել են սննկացման շեմին, իսկ վերականգնված աշխատանքները պահանջում են երկարատև նախապատրաստություն։ Ազգային թատրոնների ղեկավար Ռուֆուս Նորրիսը նշել է, որ որոշ թատրոնների համար մնացել է մի քանի օր, որպեսզի հայտարրվի նրանց սնանկությունը; Նա իր երկրի կառավարությանը կոչ է արել ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել թատրոններին։

Առավել մռայլ պատկեր է ներկայացնում «The Atlantic» պարբերականը, որի հրապարակումների համաձայն կարանտինային միջոցները կարող են հանգեցնել արվեստագետների և հանդիսատեսների մի ամբողջ սերնդի կորստյան։ Հեռավորության մեծացումը դերասանների միջև, հանդիսականների համար հատկացված տեղերի նվազեցումը և մյուս հակահամաճարակային միջոցառումները կհանգեցնեն տոմսերի գների աճի, ինչպես նաև բեմադրությունների վատորակության։
«Հարցրեք դերասաններին, ցանկանում են արդյոք խաղալ կատակերգություն՝ կիսադատարկ դահլիճում։ Նրանք ձեզ կասեն, որ դա ամենացանկալի իրադարձությունը չէ»,֊ պնդել է «Theatr Clwyd» թատրոնի գեղարվեստական ղեկավար Թամար Հարվին։

Չնայած այսպիսի կանխատեսումներին, այնուամենայնիվ աշխարհի բոլոր թատրոնները աստիճանաբար նախապատրաստվում են բացվել։

Օրինակ, Ավստրալիական անկախ թատրոններից մեկի ղեկավար Քորի Մք՝Մահոնը դրական է գնահատում թատրոնների հնարավորությունները։ Ըստ «Artshub.com» էլեկտրոնային պարբերականի նա ասել է․ «Մենք կարող ենք կրճատել տոմսերի քանակությունը, իսկ հետո օգտագործել թատրոնի տարածքն այնպես, որ հանդիսատեսները կարողանան պահպանել սոցիալական հեռավորություն»։

Իսկ մեկ այլ` «Rumpus» անկախ թատրոնի համահիմնադիր և ռեժիսոր Ռեբեկա Մայոն առաջարկում է, որ թատրոնների բացվելուց հետո պետք լինեն այնպիսի պայմաններ, որ հանդիսատեսները դահլիճում կարողանան պարբերաբար ախտահարել ձեռքերը, բացի այդ, պետք է շատ ավելի հոգատար մաքրել բազրիքները, նստարանները և դռները։ Նա հույս է հայտնում, որ թատրոններում սոցիալական հեռավորությունը կպահպանեն ոչ միայն հանդիսատեսները, այլև բեմում աշխատող դերասանները, որոնք հաճախ պետք է ներկայացնեն կռվի կամ պարի տեսարաններ։ Մայոն հույս է հայտնում, որ ներկայացումները ստեղծագործաբար կարձագանքեն այս մարտահրավերին և նորարարությունները կհանգեցնեն մինիմալիստական աշխատանքների ավելացմանը։

Իսկ Գերմանիայի Շփրեյ գետի ափին գտնվող թատրոնը, որն, ըստ բրիտանական «The Guardian» պարբերականի, իր հանդիսասրահի աթոռների թիվը կրճատել է 700-ից և հասցրել 500֊ի։ Բերթոլդ Բրեխթի կողմից 1949թ․-ին հիմնված թատրոնը փորձում է իր նոր պայմանները հարմարեցնել Գերմանիայի կառավարության սահմանած անվտանգության նոր չափանիշներին՝ սոցիալակն հեռավորությունը՝ 1,5 մետր, բեմեզրի և հանդիսասրահի առաջին շարքի հեռավորությունը՝ 3 մետր, ներկայացման ժամանակ հանդիսասրահի որոշ դռներ պետք է բաց մնան՝ օդափուխության նկատառումներով։

Շաբյունեի թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Օսթերմայերը հաստատել է, որ ինքն ու իր թիմը դիտարկում են պլեքսիգլասի բաժանիչ միջնորմներ տեղադրելու խնդիրը, որպեսզի կարողանան ընդունել ոչ թե 50, այլ 150 հանդիսատեսի։ Ըստ նրա, գերմանական ավանդույթը, որի համաձայն դերասանների համույթը կապված է թատրոնին, համաճարակի ժամանակ ի հայտ եկավ առավելություններով։ Այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայում թատրոնները պետք է շարունակեին պայմանգրով վարձված կատարողներին չեղարկված ներկայացումների համար վճարել, ինքը կարողացել է նրանց դնել ոչ լրիվ աշխատանքային օրվա ծրագրի մեջ; Նա ստեղծված իրավիճակը մեկնաբանում է երգիծանքով․ «1603 և 1610թվականների միջև «Գլոբուսը» անընդմեջ փակվել է ամիսներով՝ ժանտախտի պատճառով։ Բայց և այնպես, այդ ժամանակաշրջանը եղել է թատրոնի ոսկե փուլերից մեկը»։

«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ ի տարբերություն Գերմանիայի, որտեղ նոր թատերաշրջանը նախատեսվում է բացել սեպտեմբերին, Նյու-Յորքում, դա կարվի 2021թ-ի հունվարի 3֊ից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 736 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ