Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վենետիկի 77-րդ փառատոնը կկայանա կրճատ տարբերակով, սակայն կենդանի հաղորդակցմամբ

07.07.2020

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնում, որը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 2-ից 12֊ին, ցուցադրվելիք ֆիլմերի քանակը կկրճատվի, իսկ հիմնական և «Հորիզոններ» մրցույթների կինոնկարները, ինչպես և արտամրցույթայինները, կներկայացվեն հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը չթույլատրելու նախազգուշությունները։ Այդ մասին այսօր, հուլիսի 7-ին, փառատոնի տնօրինության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը։

Չնայած հավատարմագրված լրագրողների և կինոարդյունաբերության ներկայացուցիչների թվաքանակի հարկադրված կրճատմանը, կազմակերպիչները չեն քննարկում փառատոնի առցանց անցկացման հարցը։ Այդ ձևաչափով կանցկացվի միայն « Վիրտուալ իրականություն» մրցույթը, որտեղ ներկայացված են խառը տեխնիկայով և եռաչափ արտապատկերմամբ փորձարարական աշխատանքներ։

Փառատոնի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ֆիլմերի ցուցադրությունները և մամլո ասուլիսները կընթանան դահլիճներում՝ կենդանի հաղորդակցմամբ։

Բոլոր ցուցադրությունները կկայանան Լիդո կղզում գտնվող կինոդահլիճներում։ Այնտեղ կգործեն նաև երկու բաց կինոսրահներ։

Այս տարի փառատոնում հրաժարվել են «Sconfini» («Սահմանագծին») մրցույթից


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 608 անգամ