Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

UNESCO-ն էլ ավելի կզարգացնի Բարի կամքի դեսպանների ծրագիրը

07.10.2020

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ ) կրթության, գիտության և մշակույթի գծով կազմակերպությունը (UNESCO) նախատեսել է ակտիվացնել Բարի կամքի դեսպանների ծրագիրը կանոնակարգող գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տարածել էին ապատեղեկատվություն այն մասին, որ UNESCO֊ի կողմից տրվող այդ կոչումը պետք է լուծարվի։

« Բարի կամքի դեսպանների և արտիստները խաղաղության համար ծրագիրը չի չեղարկվում։ Ընդհակառակը։ Գործադիր խորհուրդը խնդրել է UNESCO-ին այն բարեփոխել այնպես, որ ավելի ամրապնդվի, դառնա ավելի արդյունավետ և ՄԱԿ-ի սկզբունքներին հավատարիմ։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ստեղծվեն երկամյա մանդատներ, որոնք կվերականգնվեն համապատասխան գնահատականից հետո»,- հայտարարել է UNESCO֊ի մի ներկայացուցիչ։

UNESCO֊ի Բարի կամքի դեսպանների կոչման են արժանանում մշակութային հասարակական այն նշանավոր գործիչները, որոնք նվիրված են միջազգային կազմակերպության իդեալներին։

«Նրանք նպաստում են UNESCO֊ի առաքելության տարածմանը՝ իրենց տաղանդները և հասարակության մեջ ունեցած ազդեցությունը շռայլորեն նվիրաբերելով աշխարհի հանրության ուշադրությունը կազմակերպության վրա հրավիրելու համար»,֊ ընդգծել են UNESCO-ում։

Նշենք, որ տարբեր տարիների այդ կոչմանը արժանացել են հումանիտար տարբեր ոլորտներում համաշխարհային հռչակ վայելող ամենատարբեր երկրների տասնյակ գործիչներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 83 անգամ