Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ազգային գեղարվեստի թանգարանի Արևելյան թևը կբացվի ամենավերջում

07.15.2020


Եկող շաբաթ այցելուների առաջ իր դռները կբացի ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստի պատկերասրահը, որը մարտի կեսերից փակվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն։

Հուլիսի 20-ին հանրության համար մատչելի կդառնա թանգարանի հիմնական՝ Արևմտյան թևը։

Պատկերասրահ այցելելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի այցելուն տոմսերի վրա նշի իր այցի ժամը։

Բացի այս ցուցասրտահը, ավելի վաղ, արդեն աշխատանքներն է վերականգնել քանդակների այգին, որի մակերեսը մոտ 2,4 հա է և որտեղ տեղադրված է ժամանակակից արվեստի ավելի քան 20 ստեղծագործություն։

Ազգային գեղարվեստի պատկերասրահն ամբողջությամբ կաշխատի այն բանից հետո, երբ Վաշինգթոնը կանցնի սանիտարա֊վարակաբանական սահմանափակումների վերացման երրորդ փուլ։

Նշենք որ, ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստի թանգարանի Արևելյան թևը, տանիքի վերանորոգման աշխատանքների պատճառով նախատեսվում է բացել ամենավերջում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 72 անգամ