Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դուր չեկած ներկայացման համար բեմ են նետում խոզի կտրված գլուխներ

12.09.2013

Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը գտնում է, որ պետք է արևմտյան երկրներից փոխառել այն փորձը, ըստ որի օրենքն իր հովանու տակ է առնում ստեղծագործելու և արվեստի ազատության պաշտպանությունը: Այդ առաջարկությամբ նա հանդես է եկել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում դեկտեմբերի 2-4-ն ընթացած միջազգային մշակութային հավաքի նիստի մասնակիցների առջև, հաղորդում է «teatral-online.ru»-ն:

«Անհրաժեշտ է կանգնեցնել այդ խելահեղությունը, երբ նկարում են թանգարանների ու թատրոնների պատերին, երբ սարսափեցնում են խոզի կտրված գլուխներ նետելով՝ իրենց դուր չեկած ներկայացման համար, որը նույնիսկ չեն էլ նայել: Կարելի է, նույնիսկ, օրենսդրորեն, սահմանադրորեն ամրապնդել մշակույթի իրավունքները: Եկող տարին հայտարարվել է մշակույթի տարի, և այն չպետք է վերածվի խուլիգանության, անտաշության , իբր թե հայրենասիրական և իբր կրոնական այլատյացության ֆունդամենտալիզմի տարվա», - հայտնել է իր դիրքորոշումը Դոդինը:

Հաղորդագրությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 21-ին անհայտ անձինք, ովքեր իրենց անվանում են «Պետերբուրգյան կազակներ», անցկացրել էին բողոքի ակցիա, գնահատելով Թոմաս Օստերմայերի բեմադրած «Մահ Վենետիկում» ներկայացումը, որպես հոմոսեքսուալիզմի քարոզչություն:
    Դիտվել է 606 անգամ