Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսիի առնետը բժշկական դիմակի տեսքով վայէջք է կատարում պարաշյուտով

07.17.2020

Օրերս բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին հերթական անակնկալն է մատուցել իր արվեստի երկրպագուներին։ Այս անգամ նա իր համար, որպես ստեղծագործության պաստառ ընտրել է Լոնդոնի մետրոյի վագոններից մեկի սրահի պատը։ Անհայտ֊հայտնի գրաֆիստն այս անգամ որօես թեմա անդրադարձել է կորոնավիրուսին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին։

Իր «Instagram»֊ի էջում Բենքսին տեղադրել է իր նոր ստեղծագործությունը ներկայացնող տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է դիմակ, ակնոց և պաշտպանական հագուստ կրող նկարիչը պատկերներ գծում վագոնի պատին ու պատուհանին։ Նկարազարդելով մետրոն, նա ձևացնում է, որ մետրոյի աշխատակից է, որը բացիլազերծում է վագոնը։ Երևում է, որ Բենքսին ստեղծագործում է ուղևորների ներկայությամբ։

Իր «կտավում» նա արտացոլում է բժշկական դիմակներ կրելու թեման։Նկարիչը վրձնել է սև առնետների, որոնք նրա շատ ստեղծագործություններում ձեռք են բերել անկախության պայքարի և գոյատևման խորհրդանշական իմաստ։

Պատկերներից մեկում առնետը բժշկական դիմակի տեսքով վայէջք է կատարում պարաշյուտով մյուսում՝ կրծողը փռշտում է դիմակի մեջ։

Տեսագրության վերջին կադրերում Բենքսին ցույց է տալիս վագոնի մուտքի դիմացի պատին տեղադրած իր մակագրությունը «I get loсkdown» («Ես մեկուսացված էի»), իսկ հետո վագոնի դռները փակվում են և երևում է հետևյալ բառերը «But I get up again» («Բայց ես կրկին ոտքի եմ ելնում»)։ Դռները փակվում են «Chumbawamba» ռոք֊համույթի «I get knocked down» երգի ուղեկցությամբ։

Ապրիլի կեսերին Բենքսին ստեղծել էր մի ինստալացիա կորոնավիրուսի պատճառով կիրառված ինքնամեկուսացման թեմայով։
Իր «Instagram»֊ի էջում այդ ժամանակ նա գրել էր․ «Իմ կինն ատում է, երբ ես աշխատում եմ տնից»։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 66 անգամ