Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կփորձեն գտնել նույնիսկ, անդուր թվացող հարցերի պատասխանները

07.23.2020


Նախօրեին, հուլիսի 22֊ին, ռուսական «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության կազմակերպիչները «Լիբո / Լիբո» ստուդիայի հետ համատեղ գործարկել են նոր նախագիծ, որը կոչվում է «Ինչպես նայել»։ Այն նպատակ ունի պարզել և պարզաբանել, թե ինչ է կատարվում ժամանակակից թատրոնի հետ։ Դրա համար ռուսաստանցի լրագրող Սաշա Զերկալյովան և գրող Լիզա Կամենսկայան շաբաթը մեկ կհավաքվեն հայտնի դերասանների, ռեժիսորների, նկարիչների, դրամատուրգների, պրոդյուսերների և թատերական քննադատների հետ և կքննարկեն այդ թեմայով հրատապ հարցեր; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նախագիծը ունի տեղեկատվական բնույթ և ունի է լուսավորչական֊ժամանցային ձևաչափ։ Այն ամեն չորեքշաբթի կհեռարձակվի Յանդեքս֊երաժշտություն ալիքով և այս նախագծի Apple.ներդիրով։

Ինչպես հասկանալ և սիրել թատրոնը։ Այդ մասին իրենց մտքերով ու կարծիքներով կկիսվեն ռուսական թատրոնի հայտնի պրոֆեսիոնալները։ Նրանք չեն խուսափի ու կփորձեն գտնել նաև ամենաանսպասելի և, նույնիսկ, անդուր թվացող հարցերի պատասխանները։ Եվ դա կարվի այն մոտեցմամբ, որպեսզի ազատ հաղորդակցման հնարավորություն ընձեռվի նաև հանդիսատեսներին։

«Ոսկե դիմակ» փառատոնի ծրագրային տնօրեն Մարիա Բեյլինան նշել է, որ այս նախագծի համար ամենակարևոր նախապայմանն այն է, որ արթնանա «մշտական ռեֆլեկտայնություն, քննարկում, թե ինչ է կատարվում թատրոնում՝ առաջին հերթին փորձագետների, պրոֆեսիոնալների, ինչպես նաև՝ հանդիսատեսների հետ, այդ թվում և նրանց, որոնց ընդունված է անվանել պոտենցիալ հանդիսատեսներ»։ Նրա կարծիքով այս նախագծի իրականացման ընթացքի հեռաձակումը համարում են իդեալական միջոց, որպեսզի կատարվի ևս մեկ էական քայլ թատրոնի մասին զրույցի շուրջ ոչ միայն նրանց հետ, ովքեր սիրում են ու գիտեն թատրոնը, այլև ում համար այն աներևակայելի է, նույնիսկ, տարօրինակ․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 19 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373>>հաջորդ