Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրիտանիայում փորձում են մշակութային լանդշաֆթը փրկել «փաթեթավորումից»

07.24.2020

Բրիտանական պառլամենտում կարծիք է շրջանառվում, որ թատրոնները փակելը և մշակույթի ոլորտի մարդկանց աշխատանքից զանգվածաբար ազատելը կարող է երկիրը վերածվել «Մշակութային անապատի»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նախօրեին, հուլիսի 23֊ին, Բրիտանիայի խորհրդարանի թվային տեխնալոգիաների, մշակույթի, ԶԼՄ֊ների և սպորտի կոմիտեն ներկայացրել է հաշվետվություն, որի համաձայն կառավարությունը թերագնահատել է սպառնալիքի աստիճանը և մշակութային հաստատություններին օժանդակություն է հատկացրել ուշացումով։

Շատ ցուցասրահներ, թատրոններ և մշակութային կենտրոններ արդեն փակվել են՝ չդիմանալով համընդհանուր ստիպողական պարապուրդին։ 1,57 մլրդ ֆունթ֊սթեռլինգի շուտափույթ սուբսիդիաները, օրենսդիրների կարծիքով , չի կարող փրկել «ողբերգական» վիճակից և ակնհայտորեն բավարար չեն, որպեսզի դադարեցվեն աշխատանքից զանգվածային ազատումները և մշակութային լանդշաֆթի «փաթեթավորումը»։

«Տարեցտարի ավելի շատ մարդիկ են հաճախում թատրոններ, քան լիգայի ֆուտբոլի առաջնություններին, և այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար նախաձեռնվել են զգալի ճիգեր թատրոնները բացելու վերաբերյալ կառավարության ճանապարհային քարտեզը ի հայտ է եկել շատ դանդաղ և աղավաղված»,֊ նշել է «The Independent» պարբերականը։

Պահպանողական կուսակցության և խորհրդարանական համապատասխան կոմիտեի ղեկավար Ջուլիան Նայթը կարծում է, որ այն կորստը, ինչպիսին կրում է մշակույթը, պետք է պարզաբանել հարկն եղած ձևով և ժամանակին, որպեսզի հնարավոր լինի խուսափել «մշակութային ենթակառուցվածքների ավերումից»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 103 անգամ