Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնչառական գործիքների կատարողները չեն կարող դրանք մաքրել փչելու միջոցով

07.27.2020


«Ռոսպոտրեբնադզոր» (Ռուսաստանում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը) ՌԴ֊ի թատրոնների գործունեությունը անվտանգ կազմակերպելու համար հրապարակել է առաջարկություններ, որոնք թարգմանաբար ներկայացվում է «Թագլուր»֊ի ընթերցոներին։

Հանդիսատեսներին թույլատրել ներկա լինել համերգին կամ թատերական ներկայացմանը միայն այն դեպքում, երբ նրանց մոտ առկա է պաշտպանիչ դիմակ։ Առաջարկվում է, որպեսզի դահլիճներում ստեղծվեն պայմաններ դիմակ գնելու համար։

Սննդի վաճառքը ներկայացումների և համերգների ժամանակ պետք է արգելվի, սակայն թույլատրվի վաճառել արդյունաբերական փաթեթավորմամբ ջուր և հյութեր։
Պետք է բացառվեն մասսայական և երգչախմբային տեսարաններով ներկայացումները։

Շնչափողային գործիքներ նվագող երաժիշտները պետք է փորձերի ժամանակ պահպանեն ոչ պակաս քան 2 մետր հեռավորություն։ Ընդ որում, լարային, հարվածային կամ ստեղնային գործիքներ նվագողները պետք է միմյանցից լինեն ոչ պակաս քան 1,5 մետր հեռավորությամբ, իսկ դիրիժորի և նվագախմբի միջև պետք է պահպանվի 2 մետր՝ փորձերի ժամանակ, և 1,5 մետր՝ համերգների ժամանակ։։

Արտիստների դասավորությունը ելույթի ընթացքում մնում է ավանդական, սակայն շնչառական գործիքների առջև պետք է տեղադրվեն պաշտպանիչ էկրաններ։

Շնչառական գործիքների կատարողները նաև չեն կարող դրանք մաքրել փչելու միջոցով։ Գործիքներն անհրածեշտ է մաքրել մեկանգամյա օգտագործման թաշկինակներով, իսկ գրակալները, վահանակները, պաշտպանիչ էկրանները և մյուս աշխատանքային մակերեսները բացիլազերծել համերգից կամ փորձից հետո։
Ներկայացումների և համերգների համար տոմսեր առաջարկվում է ձեռք բերել առանց հպման վճարման եղանակով՝ տոմսարկղերում, բջջային ներդիրներով կամ վաճառքի ավտոմատ կետերում։

Դերասանները, երաժիշտները և մյուս աշխատակիցներն արտասահմանից վերադառնալուց հհետո երեք օրվա ընթացքում պետք է հանձնեն տեստ կորոնավիրուսի համար։ Իսկ արտասահմանցիներին, որոնց թատրոնները հրավիրում են համագործակցության, անհրածեշտ է տրամադրել բժշկական փաստաթուղթ, որը հաստատում է նրանց մոտ կորոնավիրուսի թեսթի բացասական արդյունք։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 86 անգամ