Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Թվային թատրոն»։ Կորոնավիրուսի բերած բնազդական զգացողությունները դեռ կպահպանվեն․․․

07.29.2020

Ռուսաստանի թատերական որոշ շրջանակներ իրենց ուշադրությունը սևեռել են կորոնավիրուսի ժամանակաշրջանում ստեղծված այն նախագծերի վրա, որոնք ներառվել են «Թվային թատրոն» առցանց առաջին փառատոնում։ Այդպիսի աշխատանքներից մեկը, որը Zoom համացանցային ծրագրով բեմադրել են «Պյոտր ֆոմենկոյի արվեստանոցը» և Վորոնեժի Կամերային թատրոնը, դրամատուրգ Դմիտրի Դանիլովի «Ընտրել երեքին» ներկայացումն է, որի մասին «teatral-online.ru» փոխանցմամբ ներկայացնում է «taglur.am»-ը։

Այդ փոքր֊պիեսը գրվել է «Կորոնա դրամա» առցանց փառատոնի համար։ «Փոքր» ձևաչափը եղել է այդ ստուգատեսի պարտադիր պայմանը։ Ավելի ուշ «Պյոտր ֆոմենկոյի արվեստանոցի» գեղարվեստական ղեկավարի խնդրանքով այն ավելի է ընդարձակվել և հերթով բեմադրվել նույն թատրոնի երկու ռեժիսորների կողմից։
Պիեսի հեղինակի գնահատմամբ այդ երկու գործերն էլ շատ հաջող են ստացվել։

«Դա ընթերցումներ չէ, ծնկի վրա արված էսքիզ չէ, այլ հենց բեմադրություն zoom ձևաչափով»,֊ նշել է Դանիլովը և սպասում է այն պահին, թե դրանք, որքան պահանջարկված կմնան կարանտինից հետո և, գուցե նաև, կտեղափոխվեն իրական բեմահարթակ․․․ Նրա կարծիքով կորոնավիրուսի բերած բնազդական զգացողությունները, որոնք արձանագրվել են մարդկության պատմության մեջ, դեռ շատ տարիներ կպահպանվեն․․․

«Ընտրել երեքին» պիեսը այնպիսի մարդկանց մասին է, որոնք «կարանտինային սահմանափակումների պատճառով․ հայտնվել են բավականին բարդ կացության մեջ։ Նրանք պետք է շատ կոշտ ձևերով սահմանափակեն իրենց շփումները մերձավոր շրջապատի հետ։ Հերոսները պետք է պահպանեն կենդանի հաղորդակցությունը միայն երեք մարդու հետ։ Սակայն ու՞մ ընտրել։ Հարազատների՞ն։ Բարեկամների՞ն, Գործընկերների՞ն։ Իսկ, գուցե, ղեկավարությա՞նը։ Այս հարցերին պետք է պատասխանի յուրաքանչյուրը։

«Ինձ հետաքրքիր էր հետազոտել «դժվար ընտրության» իրավիճակը, երբ մարդիկ կամավոր հրաժարվում են, թվում է, թե թանկարժեք հնարավորությունից»,֊ նշել է դրամատուրգը և ավելացրել, որ պակաս առաջնային չէ նաև այն հարցի պատասխանը, թե որքա՞ն կարևոր ու անհրաժեշտ է «իրական հաղորդակցումը»։

«Ընտրել երեքին» պիեսի zoom ձևաչափով բեմադրությունը կարելի է դիտել օգոստոսի 1-7֊ին՝ «Թվային թատրոնի» you tube ալիքով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 12 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ