Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին վաստակում է միլիոններ և գումարները տալիս բարեգործության

07.30.2020


Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի երեք նկարներ, որոնք նվիրված են Եվրոպայում փախստականների հետ շուրջ ստեղծված ոչ միանշանակ վիճակին, Լոնդոնի «Sotheby՝s»֊ի աճուրդում անցած երեքշաբթի վաճառվել են 2,23 մլն ֆունթ սթեռլինգով ( $ 2,9 մլն)։

Այդ եռանկարը նախնականորեն գնահատվել են 800 հազարից մինչև 1,2 մլն ֆունթ սթեռլինգ ( $ 1-1,5 մլն)։ Այն կոչվում է «Տեսարան Միջերկրական ծովում, 2017»։ Կտավները արված են 19֊րդ դարի ծովային բնանկարների ռոմանտիկական ոգով՝ բացառությամբ ափ նետված փրկարար ժիլետների և փրկության օղակների։
Նախկինում այս նկարները կախված են եղել Պաղեստին և Իսրայելի սահմանագոտում նկարչի կողմից բացված «The Walled Off Hotel» («Մերժված հյուրանոց») անվանակոչված հյուրանոցի սրահում, որը 10 համարներից յուրաքանչյուրը զարդարված է աշխարհի տարբեր երկրներում մերժված փողոցային նկարիչների աշխատանքներով։

Ավելի վաղ «Sotheby՝s» աճուրդների տունը հայտարարել էր, որ Բենքսիի եռանկարի վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Բեթխեհեմի հիվանդանոցի հարդարման բարելավմանը։

Ասենք, որ փողոցային նկարչության իրականում դեռ անհայտ արքայի այս նկարը նրա գործերի համար տրված ամենաբարձր գինը չէ։ 2019թ․֊ի հոկտեմբերի 3֊ին Բենքսիի մեկ այլ նկար, որտեղ նա երգիծանքով ներկայացրել է Բրիտանիայի խորհրդարանը, աճուրդում վաճառվել է 9,9 մլն ֆունթ սթեռլինգով ($ 12 մլն այդ օրերի կուրսով)։Այդ կտավը զարմացնում է իր մեծ ծավալներով (4մ x 2,5մ)։ Այդ նկարը համարվում է աճուրդում Բենքսիի մինչև օրս վաճառված ամենաթանկ գործը։

Նկարիչը մինչև օրս քողարկվում է գաղտնիության շղարշի տակ։ Նրան, բացի իր մերձավորներից ու օգնականներից, որևէ այլ մարդ չի կարող նույնականացնել։ Լայն հանրությանը նրա արտաքին տեսքը և իսկական անունը ծածկված է անթափանց առեղծվածներով ու ենթադրություններով։

Բենքսիի աշխատանքները արծածրծում են սոցիալական անհավասարության և իշխանությունների երեսպաշտության թեմաներ։ Նրա փողոցային նկարները (գրաֆֆիտները» մեծ ժողովրդայնություն են վայելում։ 2010թ․֊ին Բենքսին հանրությանը ներկայացրեց իր ստեղծած «Ելքը հուշանվերների տաղավարի միջով» վավերագրական կինոնկարը, որը մտավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»֊ մրցանակի անվանակարգերի ցանկում։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 423 անգամ