Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիական գրականության ամենատաք տաղանդներից մեկը

08.04.2020

Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովը բեմադրել և սեպտեմբերին հանդիսատեսին կներկայացնի այսօրվա ֆրանսիական դրամատուրգիայի տաղանդներից մեկի Ֆլորիան Զելլերի «Որդին» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ «teatral-online.ru»–ին:

Ֆլորիան Զելլերը բրիտանական The Guardian պարբերականի կարծիքով « ժամանակակից ֆրանսիական գրականության ամենատաք տաղանդներից մեկն է, իսկ The Independent–ի բնորոշմամբ «Մոլիեր» մրցանակի դափնեկիրը առաջին անգամ հորինել է իսկական ողբերգություն: Այս պարբերականի գնահատմամբ դրամատուրգը միշտ ինչ-որ եթերային հաղորդումներ էր տալիս ամենածանր թեմաներին, իսկ «Որդին» պիեսում թողել է միայն բախում կոշտ ու անհուսալի, «երկաթբետոնե» իրականության հետ:

«Որդին» պիեսը մի պատանու պատմություն է, որն ընկել է խոր ընկճախտի մեջ, երեք ամիս դպրոց չի հաճախել և դարձել է բացարձակ «անհավանական»:

Նրա ծնողները բաժանված են: Նա ապրում է մոր հետ, իսկ հայրը, փայլուն փաստաբանը, որը մտադրվել է երկրորդ անգամ ամուսնանալ մեկ այլ և, իրեն արդեն նորածին երեխա պարգևած, երիտասարդ կնոջ հետ:

Սովորական աշխարհակարգը քանդվում է և 17–ամյա պատանին ստիպված իր համար հորինում է մի նոր աշխարհ և կատարում իր ընտրությունը: Նա տեղափոխվում է հոր մոտ, իսկ վերջինս անում է ամեն հնարավորը, որպեսզի որդուն վերադարձնի ապրելու ձգտումը: Սակայն այս իրավիճակը տակուվրա է անում հերոսներից յուրաքանչյուրի կյանքը:

«Որդին» պիեսով Զելլերը ավարտում է ընտանեկան եռապատումը, որը սկսվել է 2010թ.–ին՝ «Մայրերը» ստեղծագործությամբ: Դրանից հետո 2017թ.–ն ծնվեց «Հայրը» տրագիֆարսը, որը գրեթե ծերուկ–հայրիկի մասին դեդեկտիվ պատմություն է, որը հիշողության մթագնումներով է տառապում... Այս ստեղծագործությունը ակնթարթորեն բեմականացվեց եվրոպական և ամերիկյան բազմաթիվ թատրոններում և, նույնիսկ, էկրանավորվեց:

Հավելենք, որ «Հայրը» ֆիլմում, որի ռեժիսորը հենց ինքը Զելլերն է, գլխավոր դերում հանդես է գալիս էնթընի Հոփքինսը: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020թ.-ի հունվարին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 693 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ