Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերագործարկվող մշակութային օջախներում կչափեն հանդիսատեսների ջերմաստիճանը

08.05.2020

Մոսկվայի թատրոնները, կրկեսները և համերգային դահլիճները պարտավոր են հանդիսատեսների տաքությունը չափել մուտքի մոտ և ներս չթողնել այն մարդկանց, որոնց մոտ կգրանցվի 37-ից բարձր ջերմություն, նաև նրանց ովքեր կունենան շնչուղիների վիրուսային սուր վարակվածության արտաքին նշաններ: Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի հրամանի մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»–ին:

Մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին իր հրամանում նաև նշել է, որ սպասելու դեպքում այցելուները մուտքի մոտ պետք է հետևեն նվազագույն 1,5 մետր թույլատրելի սոցիալական հեռավորության նշագրումներին: Մշակութային, ժամանցային կամ դիտարժան միջոցառումների, ժամանակ հանդիսասրահներում, ամառային թատրոններում և այլ տարածքներում այցելուների թիվը չպետք է գերազանցի դրանց տարողունակության 50 տոկոսը՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանների սահմաններում:

Այդպիսի հաստատություններում խորհուրդ է տրվում տոմսերի վաճառքը և դրանց առկայությունը մուտքի մոտ ստուգել՝ հաճախորդների հետ առանց անմիջական շփման մեջ մտնելու:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Մոսկվայում այն կինոդահլիճները, ցուցասրահները, համերգային դահլիճները և թատրոնները, որոնք ունեն 3 հազար և ավելի նստատեղ, կարող են ընդունել այցելուներին այն պայմանով, որ դրանք կլցվեն միայն 50 տոկոսով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 398 անգամ