Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվ ծնվում են չեխովյան թեմաները, մոտիվները, իրավիճակները, խորհրդանշական կերպարները

08.06.2020

Նախօրեին, օգոստոսի 5-ին, Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում բացվել է «Այգու իշխանությունը» վերնագրով ցուցահանդես՝ նվիրված ռուս մեծ գրող և դրամատուրգ Անտոն Չեխովի ծննդյան 160-ամյակին: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այս ցուցադրանքով ներկայացվում է ռուսական միջավայրը, որը Չեխովը ներկայացրել է իր «Քեռի Վանյա», «Ճայը», «Երեք քույրեր» և «Բալենու այգին» պիեսներում: Ցուցադրանքը կառուցված է պիեսների ստեղծման նոր քրոնոլոգիայի համաձայն և բացվում է «գյուղական կյանքի տեսարաններով»: «Քեռի Վանյա»պիեսում ծնվում են այն թեմաները, մոտիվները, իրավիճակները, խորհրդանշական կերպարները, որոնք զարգացվում են հեղինակի հաջորդ պիեսներում և ավարտին հասցվում «Բալենու այգին» պիես-բնանկարում:

Այցելուները կարող են հետևել ներքին կապերին ու փոխադարձ անդրադարձերին, որոնք թույլ են տալիս այսօր չեխովյան դասական պիեսների շարքը ընկալել որպես մեկ մեծ տեսարան, ինչպես ժամանակակից թատերական վեպ:

«Այգու իշխանությունը» ճանապարհորդություն է չեխովյան «քառյակի» մեկ ամբողջական թատերական տարածության միջով, որը տեղադրվել է մեծ տան սենյակների համակարգում: Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է կոնկրետ պիեսի և դրա հերոսներին: Ցուցահանդեսի գլխավոր գաղափարը «Բալենու այգին» պիեսի և բալենու այգու հավերժությունն է:

Ցուցադրանքը կազմված է երկու տեսակի ցուցանմուշներից: Առաջինը՝ գեղարվեստական ստեղծագործություններն են, որոնք ներկայացված են էսքիզներով, մանրակերտերով, գծանկարներով, ազդագրերով, հագուստներով: Լուսավորությունը այս տարածության մեջ մատուցվում է է Չեխով-դրամատուրգի հիմնական խորհրդանշանական մոտիվի՝ կեչիների միջավայրի օգնությամբ:

Ցուցանմուշների երկրոդ տեսակը լուսանկարներ են: Այս սրահը ներկայացնում է չեխովյան հերոսներին, դրանք մարմնավորած դերասանների միջոցով: Սրահում կան նաև Չեխովի առանձին մտքերը ներկայացնող տեքստերով մեծադիր լուսանկարներ:

Իսկ ցուցահանդեսն ավարտվում է Ֆիրսի սենյակով, որտեղ միմյանց հետ գոյակցում են Ֆիրսը ծերության շրջանում և Ֆիրսը երիտասարդ տարիներին: Սա ցուցադրության վերջնակետն է՝ կառք, որ «սլանում» է դեպի ապագա: Մարդը հեռանում է... Իսկ այգին ամեն տարի կրկին ծաղկում է:

Անտոն Չեխովի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 393 անգամ