Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծել հնարավորություն տարիներ անց տեսնելու սիրելի արտիստներին և դիտելու հին բեմադրությունները

08.06.2020


Այն թատերական կոլեկտիվները, որոնք հեռատեսորեն տեսագրել էին բեմադրությունները, համաճարակի ընթացքում իրենց զգում էին ավելի վստահ: Հիմնականում դրանք խոշոր թատրոններն են՝ վախթանգովյան, Փոքրը, Մեծը, Մարինյանը: Նրանք ունեին իրենց ձեռքում այն, ինչով հնարավոր եղավ կազմակերպել առցանց ցուցադրությունները: Այդ մասին Ռուսաստանի դաշնային հյուրախաղերի կենտրոնի ղեկավար Ելենա Բուլուկովայի հաղորդումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային թատրոններին, ապա վերջիններիս ձեռքի տակ եղել են հիմնականում ներքին օգտագործման համար նախատեսված տեխնիկական ձայնագրություններ: Ըստ Բուլուկովայի բազմաթիվ ռեժիսորներ և արվեստի գործիչներ հիմա խոսում են ներկայացումների որակյալ տեսագրություններն անելու մասին:

«Բոլորը հասկանում են, որ առցանց հեռարձակումը ձևաչափ է, որը, ավելի շուտ, ոչ մի տեղ չի հեռանա: Թեև դա ոչ մի կերպ չի նվազեցնում հետաքրքրությունը առցանցից դուրս գտնվողի նկատմամբ»,- նշել է Բուլուկովան:
Ըստ նրա, անհրաժեշտ է միջոցներ առանձնացնել, որպեսզի թատրոնը հնարավորություն ունենա իր արխիվներում պահպանելու բարձր որակով նկարահանված բեմադրությունը:

«Հեռանում են ներկայացումները, դերասանները և մնում է միայն հիշողությունը»,- ընդգծել է նա:

Իսկ թե ում պետք է պատկանեն նկարահանված նյութերի հեղինակային իրավունքները, Բուլուկովայի կարծիքով , դա կարող է պատականալ միայն նկարահանումը ֆինանսավորողին: Օրինակ, եթե ներկայացման բարձրորակ նկարահանման ֆինանսավորողը Մշակույթի նախարարությունն է, ապա հեղինակային իրավունքները պետք է պատկանեն պետությանը:

Նա գլխավորը այս հարցում համարում է այն, որ այդ եղանակով կստեղծվեն հնարավորություններ տարիներ անց տեսնելու սիրելի արտիստներին կամ դիտելու հին բեմադրությունները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 350 անգամ