Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ամերիկյան երգի ենթատեքստը»՝ «Եվրատեսիլին» այլընտրանք

08.10.2020


2021թ․֊ին ԱՄՆ֊ում կգործարկվի «Եվրատեսիլ» երգի մրցույթի այլընտրանքը, որը ստացել է «American Song Contest» («Ամերիկյան երգի ենթատեքստ») անվանումը։ Այդ մասին եվրոպական հեռարձակողների միության Ժնևում տարածքծ տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Ամերիկյան տարբերակով մրցույթը կկայանա այդ երկրի 50 նահանգներ ներկայացնող երգիչների միջև։ Ստուգատեսին կարող են մասնակցել մենակատարներ, դուետներ և մինչև 6 կատարողներից կազմված համույթներ։

Մրցույթը կազմված կլինի ընտրական փուլից, կիսաեզրափակիչ ելույթներից և մեծ եզրափակիչից։

եվրոպական հեռարձակողների միության տվյալներով մինչև «American Song Contest»֊ի անցկացումը կստեղծվի մրցույթով զբաղվող ակադեմիա, որի անդամները կընտրվեն արտիստներից և մշակութային գործիչներից


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 113 անգամ