Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ով ապրել է Ռաֆայելի ժամանակաշրջանում և տեսել՝ կճանաչեր

08.14.2020

Ժամանակակից տեխնալոգիաները հնարավորություն են տվել վերստեղծել իտալական վերածննդի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ռաֆայել Սանտիի դեմքը։

Մեզնից 500 տարի առաջ ապրած նկարչի աճյունը գտնվում է Պանթեոնում։ Այն 19-րդ դարում դուրս է բերվել շիրիմից և այդ ժամանակ գիպսից հանվել է նրա գանգի պատճեն։ Բայց փորձագետները վստահ չէին, որ արտաշիրիմված աճյունն իրոք Ռաֆայելինն է, քանի որ այդ նույն վայրից գտնվել են նաև այլ կմախքներ, որոնք, մասնավորապես համարվել են նրա մի քանի մահացած աշակերտներինը։ Միայն այս տարի գիտնականներին հաջողվել է 3D ձևաչափի մոդելավորմամբ նույնականացնել Ռաֆայելի իսկական աճյունի մնացորդները։

«Եռաչափ մոդելներ պատրաստելու տեխնալոգիան, որն իրեն արդեն լավ է դրսևորել, միջոց է թե գիտական և թե պատմական բացահայտումների համար։ Այն թույլ է տալիս մեզ 85 տոկոսով նույնականացնել անձին։ Դա նշանակում է, որ նա ով ապրել է Ռաֆայելի ժամանակաշրջանում և տեսել է նրան, կկարողնար նրան ճանաչել այս վերականգնման միջոցով»,֊ ասել է Հռոմի Թոր Վերգատի համալսարանի մոլեկուլյար ֆիզիկայի պրոֆեսոր Մատտիա Ֆալկոնին։

Ռաֆայել Սանտին թողել է իր ինքնանկարները, սակայն թե որքան է ազնիվ պատկերել իրեն, անհայտ է։ Ռաֆայելը սիրում էր իրեն պատկերել տարիքից ավելի երիտասարդ։ 3D մոդելը նրան ցույց է տալիս այնպես, ինչպիսին եղել է իրականում։ Գինականները վստահ են, որ աչքերը և բերանը դիմանկարներում այնպիսին են, ինչպիսին եղել են իրականում, բայց քիթը նա մի փոքր ավելի է գեղեցկացրել։

«Դա եղել է հետևողական գործընթաց։ Մենք սկսել ենք կենսաբանական նշումներից և դրանից հետո անցել վերականգնմանը, մկաններն ավելացնելուն։ Այդպես, աստիճանաբար էլ հայտնվել է Ռաֆայելը»,֊ նշել է վիրտուալ դիզայնի, 3D մոդելավորման և վիրտուալ քանդակածեփման պրոֆեսոր Ռաուլ Կարբոնեն։

Գիտնականների համար մնում է մեկ հանելուկ՝ ինչպիսի տեսք ունեին վերածնության դարաշրջանի մեծ նկարչի ականջները։ Սակայն Ռաֆայելն ուներ երկար մազեր և հնարավոր է, որ այդ հարցի պատասխանը չեն իմացել, անգամ, նրա աշակերտները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ