Արտիստները հանդես են գալիս բարոյական և համարձակ մարդկանց դերում08.19.2020
Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը հաստատության պաշտոնական կայքում հանդես է եկել Մինսկի Յանկա Կուպալայի անվան Ազգային ակադեմիական թատրոնի աշխատանքից հեռացված տնօրեն Պավել Լատուշկոյին և դերասաններին իր համերաշխությունն արտահայտող ուղերձով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «satirikon.ru»-ին:
«Մինսկի մեր գործընկերները դժբախտության մեջ են»,- նշել է Ռայկինը: Ըստ նրա, թատրոնի տնօրեն Պավել Լատուշկոն աշխատանքից ազատվել է Բելոռուսի նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհող մարդկանց առջև իր քաղաքացիական դիրքորոշումը բաց և ազնիվ արտահայտելու համար: Նա ընդգծում է, որ այդ ելույթում Լատուշկոն խոսել է պարզ, դիպուկ, սահմանադրական նորմերը պահպանելու և դրանք խախտողներին պատժելու մասին:
«Հենց դրա համար էլ հեռացվել է»,- նշում է Ռայկինը:
Տնօրենի ազատման փաստից դժգոհելով աշխատանքից հեռանալու մասին իրենց դիմումներն են գրել նաև թատերախմբի անդամները:
«Սիրելի գործընկերներ, ամբողջ հոգով օժանդակությունս եմ հայտնում բացահայտ անարդարության, դաժանաության և անօրինականության դեմ ձեր բողոքին»,- նշել է Ռայկինը և ավելացրել, որ թատրոնը կոչված է հոգևորի, խղճի և մարդասիրության շուրջ համախմբել մարդկանց:
«Թատրոնը դավանում է սիրոն և գթասրտությանը: Հատկապես մեր թատրոնը: Ես ասում եմ «մեր» նկատի ունենալով այն մշակութային միասնական տարածությունը, որտեղ մենք պատմականորեն զարգացել ենք և գտնվում ենք»,- ընդգծել է Ռայկինը:
«Սատիրիկոնի» գեղարվեստական ղեկավարի կարծիքով այսօր գլխավոր դրամատուրգիան ծավալվում է բելոռուսական քաղաքների փողոցներում և հրապարակներում: Ըստ նրա, ծայրահեղորեն կարևոր է, որ կյանքի այդ սուր բեմադրության մեջ Կուպալայի անվան թատրոնի արտիստները հանդես են գալիս բարոյական և համարձակ մարդկանց դերում:
«Ես ձեզ հետ եմ, հարազատներս»,- այսպիսի խոսքով է ամփոփել իր ուղերձը Կոնստանտին Ռայկինը:
Այս թեմայով այլ հղումներ-1