Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղերը շախմատաձև զբաղեցնելու խնդիր առաջ չի քաշվելու

08.19.2020

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը «Ռեսպոտրեբնադզոր» կազմակերպության հետ առաջիկայում կքննարկի թատրոններում հանդիսատեսների տեղավորման խնդիրները, սակայն այդ հիմնախնդրի լուծման ուղիների որոնման ժամանակ չի դիտարկվելու հանդիսասրահների նստատեղերը շախմատաձև զբաղեցնելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»–ին:

Ըստ փոխնախարար Ալլա Մանիլովայի, ամեն ինչ «ձգձգվում է մինչև վերջ, որովհետև կա դրական զգացողություն, որ իրավիճակը բարելավվում է, ընթանում է սահմանափակող միջոցների թուլացում»:

Փոխնախարարի ասելով իրավիճակը դեռ չի մոտեցել դահլիճները 100 տոկոսով լցնելու վճռին, սակայն «կատարում ենք ամենամեղմ տարբերակը»,- նշել է նա:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 481 անգամ