«Եկեք միասին պաշտպանենք մշակույթը և արվեստը»,- բաց նամակով կոչ են արել արտիստները08.24.2020
Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի թատրոնների արտիստները իրենց օժանդակությունն են հայտնել երկրի նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհող ցուցարարներին միացած Յամլա Կուպալայի անվան թատրոնի կոլեկտիվին: Այդ է վկայում քաղաքի մեկ այլ՝ Ժամանակակից գեղարվեստական թատրոնի հրապարակած բաց նամակը, որտեղ դիմելով Կուպալայի թատրոնի արտիստներին հեղինակները գրում են, որ ժամանակակից գեղարվեստական թատրոնի կոլեկտիվն օժանդակություն է հայտնում Կուպալայի անվան, օպերայի, Բելոռուսական դրամայի պետական, տիկնիկային և այլ թատրոնների և Բելոռուսիայի պետական ֆիլհարմոնիայի արտիստների դիրքորոշմանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:
Նամակի հեղինակները ընդգծում են, որ իրենք օժանդակություն են հայտնում փողոց դուրս եկած այն բոլոր արտիստներին, ովքեր «երգում են և բողոքում»:
«Այսօր երկրում իրադրությունն այնպիսին է, որ մենք չենք կարող լռել, մենք պետք է պաշտպանենք խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, ստեղծագործելու ազատությունը»,- նշել են բաց նամակը ստորագրողները և կոչ արել երկրի բոլոր թատրոններին հետևել իրենց օրինակին :
«Եկեք միասին պաշտպանենք մշակույթը և արվեստը», – իրենց բոլոր գործընկերներին կոչ են արել Մինսկցի արտիստները:
Այս թեմայով այլ հղումներ-1