Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եթե մենք ցանկանում ենք մնալ մարդ և եվրոպացի, մենք պետք է պահպանենք եվրոպական թատրոնը»

12.11.2013


Դեկտեմբերի 2-4 Սանկտ-Պետերբուրգում կայացած Եվրոպայի թատրոնների միության ասսամբլեան ընդունել է կոչ ուղղված Եվրոպական խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդին և պետությունների ղեկավարներին՝ թատրոնների տնտեսական անվտանգությունը ապահովելու կոչով:

Ասսամբլեայի մասնակիցները անհանգստացած են, որ թատրոնների ֆինանսական օժանդակությունը տարեցտարի նվազում է:

Այս ֆորումում քննարկվող գլխավոր թեման հասարակության պատասխանատվության հարցն էր թատրոնների նկատմամբ: Մասնակիցների կարծիքով պետք է տագնապ բարձրացնել, համառորեն պահանջել ԶԼՄ-ների կողմից թատրոնների հանդեպ արժանի ուշադրություն, ինչպես նաև հասարակական և պետական ինստիտուտների աջակցություն: «Եթե մենք ցանկանում ենք մնալ մարդ և եվրոպացի, մենք պետք է պահպանենք եվրոպական թատրոնը և վերադարձնենք նրա ոչ միայն համապատասխան գեղարվեստական, այլև սոցիալական նշանակությունը»,- ասվում է ասսամբլեայի ընդունած հուշագրում, որը ստորագրել են Եվրոպայի թատրոնների միության նախագահ Իլան Ռոնեն և միության պատվավոր նախագահ Լև Դոդինը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի թատրոնների միության ասսամբլեայի աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձր պաշտոնյաններ և եվրոպական երկրներից ժամանած թատերական գործիչներ:
    Դիտվել է 630 անգամ