Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը իր օժանդակությունն է հայտնել բելոռուս ժողովրդին

08.25.2020

Բելոռուսի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի մասսայական ցույցերին միացած արտիստներին իր համերաշխությունն է հայտնել Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru »:

Արտիստի խոսքը Facebook-ի իր էջում տեղադրել է Բասիլաշվիլու դուստրը՝ լրագրող Քսենյա Բասիլաշվիլին:

«Այս տեքստը, - գրել է դուստրը,- Facebook-ի իմ էջում խնդրել է տեղադրել հայրս, դերասան Օլեգ Բասիլաշվիլին՝ այն հույսով, որ համերաշխության խոսքը կհասնի Մինսկ»:

«Թագլուրը» թարգմանաբար ներկայացնում է ռուսաստանցի հայտնի արտիստի խոսքը՝ հասցեագրված իր բելոռուս գործընկերներին.

«Օժանդակում եմ թատրոնի իմ բելոռուս եղբայրներին, ինչպես նաև Յանկա Կուպալայի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Պինիգինին: Մենք իրար հետ շատ ենք աշխատել Մեծ դրամատիկական թատրոնի բեմում:

Անհնար է առանց սոսկումի դիտել իշխանությունների կողմից խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացվող ծաղրը: Յուրաքանչյուր նորմալ մարդու սրտում հորձանք է տալիս արյունը՝ տեսնելով մարդկանց տանջանքները, որոնք համարձակություն են ունեցել իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ արտահայտելու սեփական կարծիքը»,- ասել է Բասիլաշվիլին:

Ասենք, որ Բասիլաշվիլուց բացի, Մինսկի արտիստների հետ իրենց համերաշխությունն են արտահայտել նաև ռուսաստանցի այլ դերասաններ՝ Անատոլի Բելին, Ալեքսանդր Ֆիլիպենկոն, Մաքսիմ Վիտորգանը և այլ մշակութային գործիչներ:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 53 անգամ