«Բանտարկված» վիրուսի կյանքի տևողությունն ըստ հուշարձանի08.25.2020
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Կրասնոգվարդեյսկի շրջանում կառուցել են հուշարձան՝ նվիրված... COVID-19-ին: Այդ արթ-օբյեկտը, որ հեղինակները կոչել են «Քառակուսի», իրենից ներկայացնում է բանտի ճաղեր հիշեցնող կողմերով քառակուսի, որի մեջ բանտված է կորոնավիրուսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:
«Քառակուսի»-ն խորհրդանշում է COVID-19-ի դեմ բժիշկների և գիտնականների տարած հաղթանակ: Պետք է ենթադրել, որ հեղինակի կարծիքով համաճարակը 2021թ.-ին պետք է վերանա, քանի որ «բանտարկված» վիրուսի կյանքի տևողությունը հուշարձանի վրա նշված է 2019-2020թթ.:
Ասենք որ սա COVID-19-ին նվիրված առաջին հուշարձանն է Ռուսաստանում:
Ասենք որ, մի քանի օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հուսով է, որ մարդկությանը կհաջողվի հաղթել համաճարակը ավելի շուտ, քան երկու տարին է:
Իսկ այսօր, արդեն նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 234-մլնին: Մահացողների թիվը հատել է 800 հազարի սահմանը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: