Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոթատրոնները պահանջել են փոխհատուցում

08.27.2020

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի կինոթատրոնների ղեկավարները և սեփականատարերը քաղաքային իշխանությունից պահանջել են փոխհատուցում՝ կորոնավիրուսի կարանտինի պատճառով իրենց կրած ֆինանսական վնասների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:

Գործարարները նշել են, որ իրենք հույսով սպասել են օգոստոսին աշխատանքները վերսկսելու թույլտվությանը, սակայն դրան հակառակ, գործունեության համար սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է:

«Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք: Կամ 2020թ.-ի սեպտեմբերի 1-ից վերացրեք սահմանափակումները
կինոթատրոնների գործունեության համար, կամ փոխհատուցեք ոչ մեր մեղքով պարապուրդի մատնվելու պատճառով դրանք պահելու համար կատարած մեր ծախսերը»,-ընդգծել են ձեռներեցները:

Նրանց ասելով, կինոթատրոնները ըմբռնումով են մոտեցել մարտ ամսից մեկնարկած կարանտինային միջոցառումներին, սակայն համաձայն չեն այն երկարեցնելու հետ այն պայմաններում, երբ աշխատում են հասարակական սննդի հաստատությունները, մասսայաբար անցկացվում է Ռազմածովային զինված ուժերի օրվան նվիրված միջոցառում և պատրաստվում են բացել թատրոնները:

Ըստ գործարարների, Մոսկվայի համեմատությամբ, որտեղ որոշում է կայացվել կինոթատրոնների գործունեությունը վերսկսել օգոստոսի 1-ից, Սանկտ-Պետերբուրգում իրավիճակը արմատապես տարբերվում է և դրա պատճառը քաղաքային իշխանության կողմից ձեռնարկված միջոցների և որոշումների որակն է:

Ասենք, որ, ավելի վաղ պետերբուրգյան իշխանության գործունեությունից դժգոհություն են հայտնել նաև առևտրի կենտրոնների վարձակալները:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 401 անգամ