Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շահագործման է հանձնվել թատերական դեկորացիայի և ռեկվիզիտի պահպանման միասնական համալիր

08.27.2020


Մոսկվայում բացվել է քաղաքում գործող թատրոնների ռեկվիզիտի և դեկորացիաների պահպանման միասնական պահեստային համալիր: Այստեղ կպահվեն նաև քաղաքային թանգարանների ֆոնդերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ինչպես ինձ ասել են գործընկերներս, անցել է ընդամենը 110 տարի այն բանից հետո, երբ Ստանիսլավսկին ասել է, որ թատրոններին անհրաժեշտ է թատերական ռեկվիզիտը պահելու վայր»,- նշել է համալիրի բացման արարողության ժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Երեք տարում կյանքի կոչված այս կառույցը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել թատրոնների ռեկվիզիտը, այլև դրանք նորոգել այդ նպատակով ստեղծված հատուկ արտադրամասերում: Բացի այդ այստեղ կան մեծ շարժական տարողություններ, որոնց միջոցով ցանկացած ռեկվիզիտ կարող է առաքվել թատրոնների հյուրախաղերի վայրեր:

Համալիրի բացմանը ներկա մոսկովյան թատրոնների ռեժիսորների կարծիքով, այս բաց համալիրում արդեն դուրս գրված ռեկվիզիտի ու դեկորացիաների նյութերը կարող են օգտագործվել նաև նոր դեկորացիաներ պատրաստելու համար: Նրանցից շատերն այս նոր թատերական տարածքը դիտարկում են նաև որպես բեմադրական փորձեր անելու միջավայր:

Թատերական գույքի պահեստային համալիրը զբաղեցնում է 34 հեկտար մակերես: Այն գտնվում է Կալուգայի մայրուղու հարևանությամբ: Այստեղ արդեն կա ժամանակակից տեխնիկական հարդարում ունեցող 5 պահեստային շինություն, որոնց ընդհանուր մակերեսը 44,2 հազար քառակուսի մետր է:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 465 անգամ