Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

29-ամյա գրողն առաջին իսկ վեպով դարձել է Բուքերյան մրցույթի հաղթող

08.28.2020

2020թ.-ի գրականության Բուքերյան միջազգային մրցանակը շնորհվել է նիդերլանդացի 29-ամյա գրող Մարիկա Լուկաս Ռեյնեվելդին ՝ նրա հեղինակած «Անհարմար երեկո» գրքի համար:

Սա երիտասարդ գրողի դեբյուտային վեպն է: Այն ներկայացնում է մի գեղջկուհու պատմություն, որը սրտի խորքում ցանկանում է, որ իրեն վիրավորած եղբայրը անհետանա ընդմիշտ: Նրա այդ ցանկությունը կատարվում է:

Գիրքը գրված է «յուրահատուկ, որևէ բանի չնմանվող լեզվով, որը անգլերենի հիանալի թարգմանությամբ ներկայացրել է հեղինակի հետ 50 հազար ֆունթ-սթերլինգն, ըստ մրցույթի պայմանների կիսած թարգմանչուհին՝ Միշել Հաթչնսոնը:

Ասենք, որ մրցույթի եզրափակիչի մյուս 5 մասնակիցները ստացել են 1000-ական ֆունթ: Նրանք Արգենտինան, Գերմանիան, Իրանը, Մեքսիկան և Ճպոնիան ներկայացնող գրողներ են:

Հաղթողի և մրցանակակիրների անունները հրապարակվել են առցանց արարողության ընթացքում :

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:

Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 1969թ.-ին: Այն ամեն տարի շնորհվում է նախկին Բրիտանական Համագործակցության գրողներին: Դրանից բացի, 2004թ.-ին հիմնվել է Բուքերյան միջազգային մրցանակ, որը մինչև 2016թ.-ն տրվում էր երկու տարին մեկ անգամ: Այժմ այն դարձել է ամենամյա:

Մրցանակ շնորհելիս հաշվի չեն առնվում գրողի նախկին ձեռքբերումները: Հեղինակները գնահատվում են կոնկրետ ստեղծագործության համար, որը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում:
2020թ.-ի մրցանակաբաշխությունը պետք է կայանար մայիս ամսին, սակայն կորոնավիրուսի համաճարակը փոխել է կազմակերպիչների պլանները և այն տեղափոխվել է օգոստոսի վերջ:





Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 42 անգամ