Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է դերասան Բորիս Կլյուևը

09.02.2020

Կյանքի 77-րդ տարում մահացել է Մոսկվայի Փոքր թատրոնի առաջատար դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Կլյուևը: «Թագլուրի» փոխանցմամբ, այդ մասին «mk.ru»-ին տեղեկացրել է հաստատության տնօրեն Թամարա Միխայելովան:

Հայտնի է, որ դերասանը 2018թ.-ից ակտիվ մասնագիտական գործունեությունը շարունակում էր, չնայած իր մոտ հայտնաբերված օնկոլոգիական հիվանդությանը:

Կլյուևը բեմում մարմնավորել է դասական և ժամանակակից հեղինակների ավելի քան 70 կերպար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 67 անգամ