Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինեմատոգրաֆիստները Վենետիկում կփորձեն գիտակցել իրենց աշխատանքի իմաստը

09.02.2020


Այսօր, սեպտեմբերի 2-ին, Իտալիայում մեկնարկել համաշխարհային կինոյի հայտնի ստուգատեսերից մեկը՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Ի տարբերություն «Ա» կարգի համարվող մյուս կինոֆորումների, այս միջոցառումը անտեսել է համավարակի սպառնալիքները և անցկացվում է ցանցից դուրս ձևաչափով: Դա նշանակում է, որ առյուծի արձանիկներ բաժանող ստուգատեսը, կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր, մասնակիցների առկայությամբ անցկացվող առաջին խոշոր իրադարձությունն է աշխարհում:

Անշուշտ, բոլոր անվտանգության նորմերի խստիվ պահպանմամբ անցկացվող վենետիկյան կինոֆորումի ծրագիրը ավելի ամփոփ է, քան սովորաբար: Այդպիսին լինելու համար գործոն են հանդիսացել սահմաններ անցնելու արգելքները, որի հետևանքով ամերիկյան մայրացամաքի նաև արևելյան շատ երկրների կինեմատոգրաֆիստները պարզապես չէին կարող ժամանել Ապենինյան թերակղզի: Սա նեղացրել է միջոցառման մասշտաբների սահմանը և փաստորեն այն համաշխարհայինից վերածել է եվրոպականի:

Վենետիկ-2020-ում գլխավոր մրցանակի՝ Ոսկե և մյուս առյուծների համար կպայքարեն 18 ֆիլմ: Այդ ֆիլմերից 8-ի հեղինակը կին ռեժիսորներ են:

Բացման արարողությունը կնշանավորվի «Ընտանեկան հանգույց» ոչ մրցութային իտալական ֆիլմի ցուցադրությամբ:

Ասենք որ, փառատոնի անցկացման ցանցից դուրս ձևաչափը կորոնավիրուսի ծանր հարվածները կրած Իտալիայում ռիսկի գործակիցը, թվում է, մեծացնում է: Բայց մասնակիցների մեջ տիրապետում է «Ընտանեկան հանգույց» ֆիլմի ռեժիսոր Դանիելե Լուկետիի կարծիքը:

«Շատերին արդեն թվում էր, որ կինոն անհետացման սահմանագծին է,- ասել է նա,- սակայն, Վենետիկի փառատոնի համառությունը, ինչպես քարանձավի խավարում փայլատակող լույս, մեզ հույս է տալիս: Այսօր մենք հասկացել ենք կարևորը. ֆիլմերը, սերիալները, կինովեպերը անփոխարինելի են մեր կյանքում: Այնպես որ, կեցցե փառատոները, որոնք մեզ հնարավորություն են տալիս միասին հավաքվել և ևս մեկ անգամ գիտակցել մեր աշխատանքի իմաստը»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 452 անգամ