Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ժամանակակից գեղարվեստական թատրոնը 10 օրյա գործադուլ է հայտարարել

09.04.2020

Նախօրեին, սեպտեմբերի 3-ին, 10 օրյա գործադուլ է հայտարարել Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի ժամանակակից գեղարվեստական թատրոնի կելեկտիվը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

Գործադուլավորները այս եղանակով իրենց օժանդակությունն են արտահայտել դերասան և հեռուստատեսային հաղորդավար Դենիս Դուդինսկուն և Դմիտրի Կոխնոյին, որոնց իրավապահները 10 օրով կալանավորել են չարտոնված մասսայական միջոցառման մասնակցելու համար:

Մինչև կալանավորումը երկու տղամարդիկ ազատվել են հեռուստատեսությունից այն պատճառով, որ սոցիալական ցանցերում հանդես են եկել ազգային խորհրդանշանների նվերների խանութներից մեկում առաջացած հերթերում մարդկանց կալանավորելու քննադատությամբ:

Հիշեցնենք, որ Բելոռուսում նախագահական հետընտրական դժգոհությունների ընթացքում աշխատանքից հեռացվել է նաև Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Պավել Լատուշկոն, որը նույնպես դեմ էր արտահայտվել ոստիկանական կամայականությունների և բռնությունների մասին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 420 անգամ