Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերականգնվում է Բեյրութի ազգային միասնության խորհրդանիշ-թանգարանը

09.07.2020

Օգոստոսի 31-ին Լուվրը և Լիբանանի Հնությունների գլխավոր վարչությունը գործարկել են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունենցած հայտնի պայթյունից տուժած ազգային թանգարանի վերականգնման համատեղ նախագիծ: Այդ մասին Հակամարտությունների տարածքներում ժառանգության պահպանության Միջազգային համագործակցության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Թանգարանը գտնվում է նավահագստից 3 կմ հեռու: Պայթյունը վնասել է հաստատության պատուհաններն ու դռները, ինչպես նաև անվտանգության համակարգը: Այդ աղետի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, ավելի քան 6-հազարը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Մեծ են նաև քաղաքի բնակֆոնդի և սոցիալական տարբեր նշանակության կառույցների կրած կորուստները, որոնցից շատերը փլվել են հիմնահատակ:

Ասենք, որ պայթյունը վնասել է նաև Լիբանանի Հնությունների գլխավոր վարչության շենքը: Այստեղ ևս շուտափույթ վերանորոգման աշխատանքներ սկսելու խնդիր կա: Մոտավոր հաշվարկներով դրա համար կպահանջվի մոտ 1 մլն դոլար:

Իսկ, ընդհանուր առմամբ, Հակամարտությունների տարածքներում ժառանգության պահպանության Միջազգային համագործակցությունը Բեյրութի բոլոր մշակութային հաստատությունների վերականգողական աշխատանքների համար հատկացրել է 5 մլն դոլար:

Բեյրութի ազգային թանգարանի երեք հարկերում ցուցադրվում են ավելի քան 1,8 հազար ցուցանմուշներ: Դրանք ժամանակագրական առումով ընդգրկում են նախապատմական դարերից մինչև Օսմանյան տիրապետության շրջանը: Այս մշակութային հաստատությունը բացվել է 1942 թ.-ին և դրանից հետո անցել տարբեր փորձությունների միջով: Այն ռմբակոծություններից զգալիորեն տուժել է 1975թ.-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Բացի այդ թանգարանը գրավել են տարբեր զինյալ կազմավորումներ՝ վանդալի իրենց բնորոշ ինքնագրերը թողնելով տեղում և այլն:

1997 և 2007թթ.-երին իրականացված վերակառուցման շնորհիվ Բեյրութի ազգային թանգարանը կրկին ստացել էր իր նախնական գեղեցկությունը և դարձել ազգային միասնության մի յուրահատուկ խորհրդանիշ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 492 անգամ